Արցախից տեղահանվածները չորս օր հոսանքազրկված են, պետությունը նաեւ զրկել է 30 հազար դրամներից

Ղարաբաղում իրենց տները կորցրած ու այժմ Մեծամոր քաղաքի հյուրանոցի շենքում բնակվող ղարաբաղցիները (ավելի քան 40 ընտանիք ) արդեն չորրոդ օրն է՝ հոսանք չունեն: Այս մասին Hayeli.am-ի խմբագրությանն ահազանգել է արցախցիներից մեկի ընտանիքի բարեկամը:

Նա տեղեկացնում է, որ տեղահանված արցախցիները մեծ մասամբ բազմազավակ ընտանիքներ են, որոնց համար հոսանքը պարզապես կենսական անհրաժեշտ է: Պետությունը նրանց տեղակայել է քաղաքի կիսաքանդ հյուրանոցներից մեկում, հյուրանոցի շենքի վերանորոգմամբ զբաղվել են անհատ բարերարներ՝ իրենց գումարներով և դրամահավաքների միջոցով: «Ղարաբաղցիներին հստակ չեն հայտնում անգամ, թե մինչ այժմ ով է զբաղվել կոմունալ վճարումներով. մի քանի տարբերակներ են հնչել՝ «Արևածագ» ընկերությունը, ՄԱԿ-ը, Արցախի իշխանությունները»,- ասում է նա:
Հայտնի է նաև, որ պետությունը 44-օրյա պատերազմից հետո պարտավորություն է ստանձնել յուրաքանչյուր չափահասի երեսունական հազար դրամ ամսական տրամադրել, , սակայն մեզ ահազանգած տիկինը վստահեցնում է, Մեծամորի հյուրանոցում տեղակայվածները այդ բնակարանային գումարները չեն ստանում: «Մեծամորի քաղաքապետարանը ղարաբաղցիներին առաջարկել է ցույց կազմակերպել Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ հայտարարելով, որ իրենք ոչնչով չեն կարող աջակցել խնդրի լուծմանը»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հադրութից տեղահանված տասնյակ մարդիկ էին կառավարության առջև բողոքի ակցիա անում: Ասում էին, որ հունիսին կտրել են վաթսունութ հազարները, բնակարանների երեսուն հազարները օգոստոսին են կտրել։ Այդ ամբողջի փոխարեն հիմա որոշել են քսանհինգ հազար տալ։ Կառավարությունը պատերազմում իրենց տներն ու բնակավայրը կորցրած մարդկանց սոցիալական աջակցություն վերջին անգամ տրամադրել է օգոստոսին։ Ասում են՝ ծրագիրն ավարտվել է, մշակել են նոր նախագիծ, որի համաձայն անչափահասներին ամսական կտրամադրեն 50, իսկ չափահասներին ամսական 25 հազար դրամ, որով նրանք պետք է տուն վարձեն ու ապրեն։ Սակայն գործադիրը դեռ չի հաստատել այս ծրագիրը։

Անի Սահակյան

դիտվել է 853 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am