Հայ «օրենքով գողը» իրարանցում է առաջացրել Ռոստովում

«Փաստ» օրաթերթը գրում է. Մի քանի օր առաջ Դոնի Ռոստովի թիվ մեկ Քննչական մեկուսարանը դարձել էր գողական տարբեր կլանների շահերի հերթական բախման վայր: Ինչպես հայտնել է «Primecrime»–ը, վեճի մեղավորը Արթուր Աթաբեկյանն է, նույն ինքը՝ Արթուր Մոլոդոյը, ով հայտնվել է մեկուսարանում ու ներկայացել որպես «օրենքով գող»: Պարզվել է, որ այդ պատվին նրան արժանացրել են ծագումով քութայիսցի «հույն» գողեր Գիա Զվիադաձեն և Գոչա Ալպաիձե–Անտիպովը, նույնը ինքը՝ Ալֆասոնը: Ի հակառակ երևանյան սխոդկայի որոշման՝ նրանք Արթուրին գող են համարում: Թեպետ բանտային հանրությունը, ղեկավարվելով Ռոստովի «նայողի»՝ Նոդար Ասոյանի ու տեղում նրա հանձնակատար Գիլանի Սեդոյի հանձնարարականներով, Արթուրին գող չեն ճանաչել: Հիշեցնենք, որ Իսպանիայից վերադարձած Շաքրո Մոլոդոյի առանցքային որոշումներից մեկը 2013 թ. հետո արված բոլոր թագադրումների ստուգումն ու ռևիզիան էր, ինչպես նաև նոր թագադրումներ չանելու պայմանավորվածությունը՝ մինչև թշնամի կլանների միջև եղած տարաձայնությունները վերջնականապես չհարթվեն: Սակայն թագադրումները վերսկսելու վառ կողմնակից է 58–ամյա Գիա Զվիադաձեն, ով ազատության մեջ է հայտնվել մեկ տարի առաջ: Գիան մտահոգված է ոչ միայն շուտափույթ հարստացմամբ, այլև սեփական կլանի ստեղծմամբ: Սակայն Արթուրի վերաբերյալ Ալֆասոնի հետ նրանց համարձակ ծրագրերն ավելի շատ հիշեցնում են կատվի կույր ձագերի լողը: Դուրս կլողաս՝ կդառնաս գող: Հնարավոր է: Երբևէ: Դուրս չես լողա՝ ուրեմն այդպես պետք է լիներ: Հանուն արդարության նշենք, որ Արթուրն առայժմ կարողանում է մնալ ջրի երեսին: Իսկ Նոդար Ասոյանը չափից ավելի է շահագրգիռ, որ հատկապես իր պատասխանատվության տակ գտնվող գոտում Շաքրոյի որոշումը հետայսու էլ հարգվի: Նոդարը չի կարող չհասկանալ, որ Ռոստովում ազգությամբ հայ մեկ այլ «օրենքով գողի» հայտնվելն անխուսափելիորեն սպառնում է հենց իր ազդեցության թուլացմանը ողջ տարածաշրջանում: Իսկ քանի որ «չեմ թողնում» փաստարկն արդեն բավարար չէ, Նոդարն առաջ է մղում դեռևս չապացուցված այն վարկածը, որ Արթուրը միս է վաճառել: «Հույները» կտրականապես համաձայն չեն այդ վարկածին, բայց Ռոստովում նրանց կարծիքն առայժմ անտեսնում են: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am