Իսլամական պետությունը կորցնում է գլխավոր հենակետերը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն ԱՄՆ պաշտոնատար անձինք ասում են, թե Ամերիկայի աջակցությունը վայելող Սիրիայի ժողովրդավարական ուժերը Ռաքքայում ամբողջությամբ շրջապատել են ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման դիրքերը։ Ծայրահեղականների համար չի մնացել փախուստի որեւէ ուղի։ Սիրիայի Ռաքքա քաղաքից դուրս տանող բոլոր ճանապարհները գտնվում են քրդական ու արաբական միացյալ ուժերի վերահսկողության ներքո։ Այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ կամ ԴԱԵՇ անվանումը կրող խմբավորման զինյալները չունեն փախուստի որեւէ հնարավորություն։ Սիրիայի քրդերի Ժողովրդական պաշտպանության միավորումներ անվանումը կրող բանակի հրամանատարներից Աբու Խալիլի խոսքերով, ՝՝Բարձր են մեր զինվորականների տրամադրությունն ու բարոյական վիճակը։ Գործերը շատ լավ են առաջ գնում՛՛։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ երբ Ռաքքան ազատագրվի, հարկավոր է կազմել քաղաքի անվտանգության ուժեր եւ կառավարման համակարգ։ Սակայն ԱՄՆ-ը ունի այն մտավախությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն է ուզում այստեղ հաստատել իր վերահսկողությունը։ Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթն է ասում,՝՝Հուսով ենք դա տեղի չի ունենա, քանի որ Միացյալ Նահանգներն ուզում է այստեղ հաստատել կայունություն եւ ի վերջո Սիրիայի ժողովրդին հետ բերել իրենց տները՛՛։ Սակայն դա անելը հեշտ չի լինի, եթե Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը վայելող Ասադին հավատարիմ ուժերը վերցնեն այն տարածքները, որտեղ մարդկանց մեծամասնությունը դեմ է նրա կառավարմանը։ Ամերիկյան ուժերի խոսնակ, գնդապետ Ռայըն Դիլոնի խոսքերով, Ռաքքան գրավելուց հետո, այս գործողությանը մասնակցած ուժերը շարունակելու են պայքարն այլ հատվածներում։ ՝՝Սակայն, եթե շարունակենք առաջ շարժվել դեպի միջին Եփրատի հովիտը, Ասադի ուժերն այնտեղ են։ Ուրեմն՝ կամ պիտի շարժվենք այլ ուղղությամբ, կամ ռուսների հետ պիտի գտնենք հակամարտությունից խույս տալու ուղիներ՛՛։ Այստեղ խնդիր է նաեւ Թուրքիան։ Այն կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ը աջակցի քուրդ մարտիկներին։ Անկարան ունի այն մտավախությունը, որ այստեղ կռվող քրդերը կմիանան Թուրքիայի քրդերին՝ կազմելու համար անկախ Քրդստան։ Այդ պատճառով ԱՄՆ-ը որոշ թվակազմով ուժեր է տեղակայել թուրք-սիրիական սահմանին՝ խոչընդոտելու համար քրդական դիրքերի դեմ օդային գրոհներ Թուրքիայի տարածքից։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am