Տականքության նոր ժամանակները

Քաղպայմանագրի ցուցակով խորհրդարանում հանգրվանած պատգամավոր Վիգեն Խաչատրյանի «փառահեղ» անցյալի մասին ժամանակակիցները լեգենդներ են պատմում: 90-ականների ակտիվ ՀՀՇ-ականը մինչ այդ եղել է ակտիվ կոմունիստ, հեղափոխության ժամանակ արագ տեղորոշվել է, դավաճանել կոմկուսին եւ քվեարկել նոր եկող իշխանության՝ ՀՀՇ-ի օգտին: Բայց սրանով չի սահմանափակվել, երբեմնի հարազատ կուսակցության դեմ նրա ունեցած նողկալի ելույթը մինչ օրս պահպանվել է ժամանակակիցների հուշերում, դրանից հետո սկսվել է նոր իշխանություններին քծնելու, նրա հակառակորդներին քննադատելու ժամանակները: Մարդիկ հիշում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանին քծնելու ամենաընդունված միջոցը դաշնակցությանը հայհոյելն էր: Եվ Վիգեն Խաչատրյանն այդ գործն իր վրա է վերցրել: Մի անգամ էլ ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը ստիպված է եղել պատասխանել ամբիոնից, ասել է, որ երբ երրորդմասցի տղաները (Վիգեն Խաչատրյանն այդ վարչական շրջանում կոմերիտմության քարտուղար է եղել) ուզում են մեկին հայհոյել, ասում էին՝ «դու իսկական վիգենխաչատրյան ես»: Այս անունը փաստորեն դարձել էր դավաճանության, անազնվության խորհրդանիշ:
Թվում էր, թե մարդկային տականքությունն էլ սահման ունի եւ սույն քաղգործիչ կոչված թոշակառուն արդեն հասցրել է հատել բոլոր ռուբիկոնները, քծնել բոլոր ժամանակների իշխանություններին եւ հիմա պետք է իշխանություններին իր ծառայությունները մատուցի «լայցի» մեջ, բայց ոչ, թրքահպատակ իր շեֆերին սույն թոշակառուն պատրաստ է պաշտպանել ու արդարացնել ամենաեղկելի, ամենաբարձր մակարդակով: Նա հայտարարել է, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի՞ թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան»: Բայց, միաժամանակ, իր կարծիքով, սա չի նշանակում հրաժարվել Արցախի խնդիրը հետապնդելու նպատակից, բայց գերնպատակը ՀՀ-ն է, ոչ թե Արցախը: Վիգեն Խաչատրյանի համոզմամբ, մենք չենք լուծել կարեւոր հարց, որ Արցախի հետ կապված հարցերում Հայաստանը մեկ ճակատով, դիրքորոշմամբ եւ նպատակով հանդես գա: Սրա համար նախ պետք է փորձագետներից սկսել՝ հնարավորինս ընդհանրացնելով մոտեցումները, տարաձայնությունների մասին լռելով՝ դրանով իսկ հակառակորդին մեզ մասնատել-բզկտելու նյութ չտալ:

Նա պատմական էքսկուրս կատարեց՝ ասելով, որ ոչ միասնականության արդյունքում միշտ տապալել ենք հայկական հարցը, հիմա էլ միասնականություն չկա եւ Արցախի հարցը իշխանության գալու թատերաբեմ չպետք է լինի:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի եւ երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում, այլ ՌԴ-ի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին եւ կոչ արեց իրականությանն ուղիղ նայել եւ խոսել ոչ թե տարածքների պատկանելիության մասին, այլ այն մասին, որ այդ տարածքներում մարդկանց անվտանգությունը վտանգված է:

Եւ, ուրեմն, մարդ որքան անմեղսունակ եւ տականք պետք է լինի, որ 44-օրյա պատերազմից ու Հայաստանին պատուհասած այս աղետից հետո հայտարարի, թե Հայաստանն առանց Արցախ թեզը վտանգավոր է: Այո, վտանգավոր է, բայց Հայաստանն առանց Արցախ է վտանգավոր, եւ այո, եթե կուզեք իրատես լինել, ապա՝ ապագա չունի: Իսկ վիգենխաչատրյանները պարզապես կրկնում են Ալիեւի թեզը եւ փորձում են Արցախը ջնջել անգամ թեզերից ու մեր լեքսիկոնից:

Անի Սահակյան

դիտվել է 6155 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am