Ո՞ւմ են ձեռնտու դռնփակ նիստերը

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավա­տամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատ­մամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստան­յալը և որևէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոս­տիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառ­նասիրտ և պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի և տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք՝ «արա, նա ինձ մեր քրֆեց...»: Մի խոսքով՝ ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար այդ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Բայց, եթե դու իշխանության կամ «Սասնա ծռերի» քարոզիչը չես, լրագրող ես և վերլուծություն ես գրում, ապա խնդիրը պետք է լուսաբանես հնարավորինս հավասարակշռված և բազմակողմանի: Ո՞ւմ-է ձեռնտու, որ «Ծռերի» և Սեֆիլյանի դատավարությունն ըն­թանա դռնփակ: Իհարկե՝ իշխանություններին, նրանք շահագրգռված են արագ-արագ դատել զին­ված ապստամբության ջատագովներին և ազատվել գլխացավանքից: Իսկ ամբաստանյալները և նրանց կողմնակիցնե՞րը:   Նրանք շահագրգռված կարող են լինել միայն այն պարագայում, եթե իրենց գլխավոր նպատակն է ասել՝ «տեսեք, ինչ բռնապետություն է՝ դռնփակ դատավարություն են անում»: Բայց մի ան­գամ կամ մի քանի օր նման բան ասելը առանձնապես մի լուրջ նպատակ չէ՝ համեմատած դռնբաց դատավարության ժամանակ քաղաքական նպատակ­ների մասին բարձրաձայնելու հետ:   Եթե հիշյալ երկու գործերով ամբաստանյալները ոտքի կանգնեն, երբ դատարանն է գալիս, և նստեն, երբ դատավարությունն է ընթանում, եթե նրանք չգո­ռան, չհայհոյեն, չաղմկեն, ոստիկանների և կարգադ­րիչների հետ կռիվներ չսարքեն, ապա իշխանությու­նը ոչ մի հիմք չի ունենա իր համար ցանկալի դռնփակ դատավարության անցնելու: Ժամանակին դատական նիստի ընթացքին չեն խանգարել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մանվել Եղիազարյանը, Սասան Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ քաղաքա­կան գործիչներ, երբ ամբաստանյալի աթոռին էին (մի կողմ թողնենք, թե ով ինչում է մեղավոր կամ ան­մեղ): Ի՞նչ է, նրանք հավատո՞ւմ էին հայաստանյան արդարադատությանը կամ կարծում էին, թե դատարանն անկա՞խ է: Ակնհայտորեն՝ ոչ»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am