Ինչի՞ց են վախենում ռուսները, և ինչո՞ւ աղմուկ չեն բարձրացնում հայերը

«168 ժամ» թերթը գրում է. «Եթե լուրջ տեխնիկական հակասություններ չկան, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ում՝ միաժամանակ ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր, ապա կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունների արդյունքում հնարավոր կլինի մեր դիրքորոշումը հասցնել Մոսկվային։ Եթե, իհարկե, դրա համար բավարարեն մեր դիվանագիտական ռեսուրսները, քաղաքական կամքը եւ շատ այլ բաներ»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին ու դրա շուրջ ռուսական կողմից հնչող հայտարարություններին՝ այս մասին ասել է պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ, վերլուծաբան Արեգ Գալստյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն արդեն ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է եւ կարող է ռուսներին ուղղակի ասել՝ ինչո՞ւ եք վախենում, այն, ինչ ցանկացել եք, արել ենք, խնդրել եք անդամակցել այդ կառույցներին՝ անդամակցել ենք, նույնիսկ ՄԱԿ-ում մենք քվեարկում ենք այնպես, ինչպես ձեզ է ձեռնտու, թեեւ ՀՀ-ի հետաքրքրություններին որոշ դեպքերում հակասում է։ «Այս իմաստով՝ մենք կարող ենք Մոսկվային նախատել, որ, եթե Եվրոպայի հետ համագործակցությունը դաշնակցային քայլ չէ, ապա կարող ենք այլ փաստ բերել՝ իսկ մի՞թե դաշնակցային քայլ է Ադրբեջանին զենք վաճառելը. մի պետություն, որն ընդհանրապես չի մտնում այդ կառույցների մեջ։ Դաշնակցայի՞ն քայլ է հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունը, այն էլ՝ հրադադարի խախտում ոչ թե՝ շփման գծում, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Մի՞թե դաշնակցային է, որ ԵՏՄ անդամ Բելառուսն ու Ղազախստանը պարտադրում են, որ գագաթաժողովը Երեւանից Մոսկվա տեղափոխվի, իսկ Ռուսաստանը համաձայնում է, եւ այլն։ Այսինքն՝ սկզբունքորեն կարելի է բազում փաստեր բերել, որ ընդհակառակը՝ այս միության շրջանակներում հենց Ռուսաստանն իրեն դաշնակցի նման չի պահում, իսկ մենք մեզ ավելի, քան հարկավոր է, դաշնակցի նման ենք պահում»,- ասել է նա։ Նաեւ հավելել է. «Մենք չենք հայտարարել այն մասին, որ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, սկանդալ չենք սարքում ԵՏՄ-ի ներսում, ինչպես դա անում է Բելառուսը, չնայած՝ գուցե հարկավոր էր, որովհետեւ այդ սկանդալների հիման վրա նույն Բելառուսն իր համար դիվիդենտներն է հավաքում։ Բայց մենք անգամ դա չենք անում, բոլոր խնդիրների վրա աչք ենք փակում, եւ այդ իմաստով՝ պետք է ասենք ռուսներին՝ ի՞նչ ունեք վախենալու, գոնե հնարավորությունների մի փոքր պատուհան տվեք, որ արտաքին աշխարհի հետ կապ ունենանք»։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am