Հանրահայտ իրողություն է, երբ վախկոտ, թույլ մարդը իշխանություն է ստանում, տիրապետում ուժային լծակների, նա դառնում է հասարակության համար վտանգավոր։ Այս մասին այսօր «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Աղվան Վարդանյանն ասաց, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, խոսքի ազատության պաշտպաններ, որոնք տարիներ շարունակ այդ առաքելությամբ են իբր հանդես եկել և ստացել են տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, աջակցություն, այսօր լուռ են։
Նա նաև նկատեց, որ միջազգային կառույցների, Հայաստանում գրանցված կազմակերպությունների արձագանքն այս խնդրին «աներևակայելի անամոթ» է և դա արձանագրվելու է։
«Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է և ցանկացած քայլ կատարվում է մեկ անձի հրահանգով, բայց խորապես համոզված եմ, որ այդ մարդու վզից, զրահաբաճկոնից վերև կախվելու է ժանգոտ կողպեք, նման մի մրցանակ կար ժամանակին, իսկ ճակատին դաջվելու է նաև «մամուլի թշնամի» դրոշմը»,–ասաց նա։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը