«Գեբելսյան» քարոզչամեքենայի տված վնասները

Ադրբեջանցիները երեկ կրակ են բացել Արցախի հարավային հատվածի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալներով ունենք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ երկու օր առաջ էլ քաղաքացիական անձի էին սպանել ադրբեջանցիները, ապա կարող ենք ասել, որ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո սա առաջին լուրջ լարվածությունն է։ Թե ինչ կա սրա տակ թաքնված, պարզ կդառնա առաջիկայում։ Այս պահին պարզ է մեկ այլ բան՝ նիկոլական քարոզչամեքենան ավերածոթյուններ է գործել ու գործում։

Ինչպես հայտնի է, 44–օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք ստի, կեղծիքի և խաբեության հաղթարշավ։ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արծրուն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ստում էին ու «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո գիտակցաբար տանում մեր տղաներին մահվան։ Իրենք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, բայց տանում էին մահվան, որպեսզի, ինչպես Նիկոլն անկեղծորեն խոստովանեց, իրեն «Նիկոլ դավաճան» չասեն։ Եվ իրոք կասեին, քանզի նիկոլենք այնպիսի հաղթական–պոպուլիստական մթնոլորտ էին ձևավորել, իսկ ճիշտն ասողներին այնպես էին տուգանել ու փակել, որ եթե հանկարծ այդ մթնոլորտում ասեին կանգնեցնում ենք պատերազմը, ապա իրոք դավաճանության մեջ կմեղադրվեին իրենց իսկ «հպարտների» կողմից։

Նիկոլենք քարոզով Գետաշենն ու Շահումյանն էին «ազատագրել» և համարյա մտնում էին Բաքու։ Այդ պայմաններում բնական է, որ հոկտեմբերի 7–ին կամ 19–ին կռիվը կանգնեցնելը կդիտվեր դավաճանություն։

Եվ ահա դավաճան չորակվելու ու դեռ մի բան էլ 25.000–ի կյանքը փրկողի դերում հանդես գալու համար Նիկոլը զոհասեղանին դրեց հազարավոր կյանքեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մարդկանց, ազատագրված տարածքները, Շուշին, Հադրութը և Արցախի պետականությունը։

Նիկոլի տված վնասը, սակայն, դրանով չի սահմանափակվում։ Հարցականի տակ է հայտնվել ՀՀ ինքնիշխանությունը։ Զրոյացած է վստահությունը պետական ինստիտուտների ու հատկապես բանակի նկատմամբ։ Մեր երկիրը նիկոլենց պատճառով դարձել է ոչ լեգիտիմ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի աչքերում։

Նիկոլ–Արծրուն–Արայիկ եռյակի ստի կայսրությունն այնպես է ոչնչացրել պետության ու պետական կառույցների նկատմամբ հավատը, որ երեկ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ մարդիկ ոչ մի պաշտոնական լուրի չէին հավատում, հատկապես որ այն ադրբեջանականից ուշացած տրվեց։

Նիկոլի գործած ավերածությունները դեռ երկար են իրենց զգացնել տալու։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 636 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am