Ասֆալտի օլիգարխները

Եթե 2018–ին փողոց դուրս եկածներին հարցնեին, թե ով է Սուրեն Պապիկյանը, ապա 10.000 մարդուց միայն մեկը երևի ճանաչեր, թե ով է նա։ Ճանաչողն էլ կա՛մ նրա բարեկամը, կա՛մ ծանոթը պետք է լիներ։

Ալեն Սիմոնյանին մի քիչ ավելի շատ կճանաչեին, բայց միայն այն պատճառով, որ էժանագին սերիալներում ու էժանագին հաղորդումներում էր երևացել։ Համ էլ՝ երբեմն բլբլացել էր եթերներում՝ օլիգարխի մոտ աշխատող «թունդ ընդդիմադիր» խմբագրի կարգավիճակում։

Նիկոլ Փաշինյանին փողոց դուրս եկողները ճանաչում էին, քանզի նրա ճղճղան ձայնը տարիներ շարունակ լսել էին։ Համ էլ՝ նա իրեն դիրքավորել էր որպես աղքատների բարեկամ աղքատ մարդ, թեև քաղաքական «տուսովկայի» մարդիկ գիտեին, որ նա լի ու լի ֆինանսավորվում է նրանցից, ում քննադատում է ու այդպիսով աղի արտասուք քամում հնդկական սերիալի սիրահարներից։

Փողոց դուրս եկողները լսել էին, թե ինչպես է նա քննադատում պետական բյուջեի թալանը, բարեկամ–ծանոթներին տրվող տենդերները, օլիգարխներին։ Լսել էին ու կարծում էին, որ եթե Սերժին մերժեն, ապա Նիկոլով այդ բոլոր խնդիրները կլուծվեն։

2018–ի «թավշյա» հեղափոխության հիմնական կոդն այն էր, որ անարդարություններ չեն լինելու, բյուջեի թալան չի լինելու, օլիգարխիա չի լինելու, իշխանության ու բիզնեսի սերտաճում չի լինելու, ծանոթով ասֆալտի տենդերներ չեն շահվելու, գործարարը պատգամավոր չի դառնալու։ Մի խոսքով, Հայաստանը դառնալու է արդարության երկիր բաց երկնքի տակ։

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը խաբում էր։ Ինչպես միշտ։

Նիկոլը ոչ թե անարդարությունների, թալանի, օլիգարխների դեմ էր պայքարում, այլ պայքարում էր, որ ինքն ու իր նեղ շրջապատն օգտվեն անարդարությունից, թալանից։ Պայքարում էր, որ ի՛ր օլիգարխներին բերի խորհրդարան, որ ինքը դառնա օլիգարխ, որ ինքը ասֆալտը փռի ու փող աշխատի։

Հեղափոխության արդյունքում ոչնչից ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը պնդում է, որ կոռուպցիոն ոչ մի ռիսկ չկա այն բանի մեջ, որ ոչնչից ԱԺ նախագահ դարձած Ալեն Սիմոնյանի եղբայրը ասֆալտի տենդեր է շահել։ Փաստորեն, նախկինում նման բաները քննադատվում էին ու կոռուպցիոն թեմաներով լալահառաչ տեքստեր արտասանվում, իսկ հիմա «հեղափոխականները» կոռուպցիոն ռիսկ չեն տեսնում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ․․․

Իհա՛րկե, չեն տեսնի։ Նրանք արդեն ասֆալտի օլիգարխներ են դարձել։ Մամուլում հրապարակումներ եղան, որից պարզ է դառնում, թե ինչպիսի սխեմաներ է ներդրել Սուրեն Պապիկյանն ու ասֆալտից փող քամելով դարձել դոլարային միլիոնատեր։ Պակաս չի «դդզվել» նաև Ալեն Սիմոնյանը, ով պատերազմում անհետ կորածների հարազատների հետ հանդիպելուց ու կոկորդիլոսի արտասուք թափելուց հետո շտապում է «մասնավոր կյանք» անցկացնել հունական թանկարժեք կղզում ու Նիկոլի աներձագի հետ տժժալ ծովափնյա դիսկոտեկներում։ Բա Սերժի վախտ ինչո՞ւ այդպիսի մասնավոր կյանք չէիք վարում ու քննադատում էիք սերժենց «մասնավոր կյանքը», հը՞, այ ով իմ «հեղափոխականներ»։ Փաստորեն, ներքուստ երազում էիք սերժանալ, բայց «հպարտ» քաղաքացիներին լրիվ ուրիշ բաներ էիք կերակրում։ Երազում էիք Բադեն–Բադեն գնալ, պլատինե ատամներ ունենալ․․․

Ու այս ամենի ֆոնին ծիծաղելի է ՀՔԾ–ի կողմից բադենբադենյան գործի քննությունը։ Բա ՀՔԾ–ն չի՞ ուզում Ալենի ու մասնագիտությամբ Նիկոլի աներձագ աշխատող Հրաչի միկոնոսյան թռիչքների պահով էլ գործ հարուցի։ «Հետախույզ» Դանիելն էլ թող փաստեր հրապարակի էդ չտես–գյոռմամիշների խմած թանկարժեք խմիչքների մասին։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1393 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am