Մահացու վտանգավոր մրջյուններ են հայտնաբերվել
Ճապոնիայի Նագոյա նավահանգստում հայտնաբերել են հրակարմիր մրջյուններ, որոնց թույնը կարող է հանգեցնել մահվան, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը, փոխանցում է РИА Новости-ն: Հրակարմիր մրջյուններ էին հայտնաբերվել նաև Կոբե նավահանգստում: Նագոյայում դրանք գտել են այն բեռնարկղի պատին, որը Ճապոնիա էր բերվել Չինաստանից՝ ամբողջ աշխարհում շրջելով մի քանի նավահանգիստներ: Ալերգիայի հակում ունեցող մարդկանց մոտ դրանց խայթոցը կարող է հանգեցնել մահվան: Մրջյունների այս տեսակը համարվում Է աշխարհում ամենավտանգավորներից մեկը:
