Բաքվում մեկնարկել է Լապշինի գործով դատական նիստը
Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում մեկնարկել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:
