Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից մեկ տարի անց Հայաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից լիարժեք գնահատական չի տրվել այդ իրավիճակին. Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը ներկայումս ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկը համարում է տեղահանված արցախցիների հարցը:

Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խմբակցության կազմակերպած «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր եւ մարտահրավերներ» թեմայով հանրային քննարկմանը:

Օհանյանը նախ նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից մեկ տարի անց Հայաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից լիարժեք գնահատական չի տրվել այդ իրավիճակին:

«Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների և նաև գերտերությունների ուշադրության և շահերի կիզակետում: Միշտ եղել ենք այդ կիզակետում, ավելացել է միայն մի բան, որ տարածաշրջանային դերակատարները, հատկապես Թուրքիան, թուրք-ադրբեջանական տանդեմը ներխուժել է Հարավային Կովկաս, մեր տարածքներ, Արցախ՝ տարբեր վերահսկող օրգանների միջոցով և այսօր էլ փորձում է ճնշումներ գործադրել և Հայաստանի և Արցախի վրա՝ փորձելով ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ իր մեծ նպատակներն իրականացնելու համար»,- ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը բոլոր առիթներով միջազգային հանդիպումներում բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից գերիների չվերադարձնելու, խոշտանգումների, վայրագությունների և այլ հարցեր՝ դատապարտելու Ադրբեջանին՝ իրականացրած հանցագործությունների և դրանք դեռ շարունակելու համար:

 

դիտվել է 141 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am