Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ քանի որ դատարանը արգելել է, որ իր պաշտպանյալը դուրս գա երկրից, Ազգային ժողովի նկատմամբ պարտք է գոյացել։
Նա նշեց, որ Արմեն Գևորգյանը Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, պետք է մեկներ Ստրասբուրգ, սակայն դատարանը թույլ չի տվել։ Այդ ընթացքում Արմեն Գևորգյանի հաշվին է փոխանցվել 404 հազար 729 դրամ օրապահիկ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել տվյալ գործուղմանը, փոխանցված գումարը չի օգտագործվել ու ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման, սակայն այդ հաշվեհամարը գտնվում է արգելանքի տակ», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, թե պետք է ստանալ դատարանի թույլտվությունը, որպեսզի օրապահիկի գումարը ետ վերադարձնեն։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը