Արցախը՝ լևոնանիկոլական անբարոյականության զոh

Նրանք, ովքեր ասում են, որ քաղաքականությունն անբարոյականություն է ու դա նորմալ են համարում, պետք է իմանան, որ Արցախի պետականությունը մենք կորցրեցինք անբարոյական քաղաքականության արդյունքում։

Սեփական անբարոյական քաղաքականության մասին օրերս խոստովանեց ՀՀ 1–ին նախագահի գլխավոր խորհրդական աշխատած Ժիրայր Լիպարիտյանը։ Նա անիրական ու ցնորամիտ որակեց այն, որ մենք պահանջում էինք Արցախի անկախությունը։ Դա, ըստ էության, հայտարարություն էր այն մասին, որ Ղարաբաղյան շարժումն է եղել ցնորամիտ։ Ու քանի որ անկախ Հայաստանը Ղարաբաղյան շարժման ծնունդ է, ապա ստացվում է, որ անկախ Հայաստանն է ցնորամտություն։ Ահա թե ովքեր են կառավարել Հայաստանում Ղարաբաղյան շարժման ալիքի վրա։

Շնորհակալություն հայտնելով Լիպարիտյանին անկեղծ խոստովանության համար՝ պետք է արձանագրել, որ հենց սա՛ է քաղաքական անբարոյականությունը։

Լիպարիտյանը համարում է, որ ճիշտն այն կլիներ, որ Լեռնային Ղարաբաղն ունենար էթնո–մշակութային ու տարածքային ինքնավարություն Ադրբեջանի կազմում (ի դեպ, այս կոդի մեջ Տեր–Պետրոսյանը խոսել էր նաև 1–ին պատերազմի տարիներին, իսկ հետո այդ թեզը պաշտպանեց հակամարտության լուծման տխրահռչակ փուլային տարբերակի շրջանակներում)։

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Լիպարիտյանն ափսոսանք է հայտնում, որ իր ու Լևոն Տեր–Պետրոսյանի այդ ծրագիրը կյանքի չկոչվեց։ Այսինքն՝ ափսոսում է, որ 90–ականներին չհամաձայնեցինք Լեռնային Ղարաբաղն ինքնավարության կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում։

Ահա այստեղ է, որ քաղաքականությունն անբարոյական է դառնում։ Քանզի «Միացո՛ւմ» կարգախոսն ունեցող Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտեի միջոցով գալ իշխանության ու հետո հայտարարել, որ Ղարաբաղի խնդիրը խանգարում է Հայաստանին զարգանալ ու պետք է այն թողնել Ադրբեջանի կազմում, որպեսզի ճանապարհները բացվեն ու լավ ապրենք, անբարոյականություն է։

Այդ անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ է Նիկոլ Փաշինյանը, ով 2008–ին պաշտպանում էր Տեր–Պետրոսյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագիրը և հանուն այդ ծրագրի կյանքի կոչման՝ դարձավ մարտի 1–ի 10 զոհերի պատճառ։

Հետագայում իշխանության գալով Նիկոլն արդեն հազարավոր զոհերի գնով իրագործեց լևոնական ծրագրերն Արցախի մասով։

Այն, ինչ 2020–ին տեղի ունեցավ Արցախի հետ, սպասելի էր, քանզի տերպետրոսյանական անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ Փաշինյանից այլ բան չէր սպասվում։ Տարբերությունն այն է, որ Լ․ Տեր–Պետրոսյանը պոպուլիստ չէր և ուղիղ էր ասում, որ պետք է հանձնել, իսկ պոպուլիստ Փաշինյանը նույնն արեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», «Հաղթելու ենք» գոռալով։

Փաշինյանն էլ Տեր–Պետրոսյանի պես, փաստացի, գոռաց «Միացո՛ւմ», բայց այնպես իրարից անջատեց զույգ հայկական պետությունները, որ մինչև հիմա արնահոսում են Հայաստանն ու Արցախը։

Անբարոյականությունը հենց սա՛ է։ Եվ այդ անբարոյականությանը պետք է վերջ տալ՝ լևոնանիկոլականությունն ուղարկելով զիբիլանոց։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 541 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am