Գյումրու քաղաքապետի թեկնածուների ունեցվածքը․ ով է ամենահարուստը

10 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար: Ըստ այդմ՝ քաղաքապետի 10 թեկնածու է: Նրանք՝ բոլորը, քաղաքում քիչ թե շատ ճանաչված են, բայց թե ինչ ունեցվածքի, կարողության տեր են, որոշակիորեն  բացահայտվում է ընտրական հանձնաժողով ներկայացրած նրանց գույքի և եկամուտի վերաբերյալ հայտարարագրերով։

«Հայրաքաղաք» դաշինքը գլխավորող Լևոն Բարսեղյանը, որը Գյումրու ներկայիս ավագանու անդամ է, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, հայտարարագրել է 2 բնակարան, 5 հողատարածք, 2 «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 52 մլն դրամի թանկարժեք գույք՝ սեփական գծանկարների, գրքերի ու հնաոճ իրերի հավաքածուներ: Հայտարարագրման պահին նրա եկամուտը կազմել է շուրջ 27 մլն դրամ, որից 11 մլն 617 հազար դրամը «Ասպարեզ» ակումբից ստացած աշխատավարձն է ։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևանում եւ Գյումրիում, 4 հողատարածք՝ տարբեր մարզերում։ Շարժական գույք չի հայտարարագրել, հաշվին 985 հազար դրամ է ներկայացրել՝ որպես աշխատավարձ, որը ստանում է սեփական «Մադլեն գրուպ» ընկերությունից։

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, հայտարարագրել է 1 առանձնատուն եւ 2  հողատարածք, 1 շարժական գույք։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին 10 մլն դրամ և 5 հազար դոլար էլ հաշվին է ներկայացրել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ մասնագիտությամբ բժիշկ, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը, հայտարարագրել է 1 բնակարան, 1 առանձնատուն և 1 հողատարածք: Մարզպետը թանկարժեք գույք չի ներկայացրել, հայտարարագրել է 1 ավտոմեքենա։ 7.5 մլն դրամ աշխատավարձը և մի քանի բանկից վերցրած 4.2 մլն դրամ վարկային միջոցները ներկայացրել է որպես եկամուտ: Հայտարարագրման պահին 4 մլն դրամ է ունեցել։

«Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրիում պահնորդական ծառայություն իրականացնող «Գրոմ Սիքյուրիթի» ընկերության տնօրեն Վարդևան Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան Գյումրիում և մեկ առանձնատուն հայրական Մարմաշեն համայնքում: 2 ավտոմեքենա է հայտարարագրել, որից մեկը՝ «Տոյոտա Լանդ Քրուզեր»-ը, 2021 թվականի արտադրության է: 918 հազար դրամ աշխատավարձ եւ 25 մլն 832 հազար դրամ ընկերության շահաբաժին է ներկայացրել: Հայտարարագիրը ներկայացնելու պահին 12 մլն դրամ և 5 հազար դոլար է ունեցել։

«Կոմունիստական» կուսակցության ցուցակը գլխավորող Կոնստանտին Ղավազյանը Գյումրու  քաղաքապետարանի աշխատակից է: Դատելով նրա հայտարարագրից՝ կուսակցության թեկնածուն չափազանց համեստ կարողության տեր է: Հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, 70 հազար դրամ աշխատավարձ, 60 հազար դրամ թոշակ: Հայտարարագրման պահին 95 հազար դրամ է ունեցել:

«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Գյումրու «ԱՐԱՔՍ» հյուրանոցի տնօրեն Վարդան Սրտաշյանն է: Նա հայտարարագրել է մեկ առանձնատուն եւ մեկ ավտոմեքենա: Թանկարժեք գույք չունի, իսկ տարեկան եկամուտը շուրջ 6 մլն դրամ է: Հայտարարագրման պահին 1մլն դրամ է ներկայացրել հաշվին:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է։ Նա հայտարարագրել է 2 առանձնատուն՝ Ախուրյան համայնքում, մեկ առանձնատուն՝ Գյումրիում: Ունի նաև կաթսայատուն-պահեստ: Շարժական գույքից հայտարարագրել է 1 ավտոմեքենա: 2 մլն 565 հազար դրամ էլ քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է:

«Թասիբով» դաշինքը գլխավորում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը: Քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է 1 առանձնատուն, որտեղ ապրում է, 2 ավտոմեքենա, 20 մլն դրամի թանկարժեք ոսկեղեն է ներկայացրել, հավելյալ եկամուտ չի ներկայացրել: Հաշվին հայտարարագրել է 20 հազար դոլար և 5 մլն դրամ: 

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Մալխասյանն է: Գյումրիում 2 առանձնատուն է հայտարարագրել: 3 մլն 100 հազար դրամ էլ աշխատավարձ է ներկայացրել, որը ստացել է որպես տնօրեն: Հայտարարագրման պահին դրամական միջոցները կազմել են 285 հազար դրամ և 180 դոլար:

hraparak.am

դիտվել է 704 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am