Թբիլիսիից «փչող» քամիներ. Մոսկվան մտավ խաղի մեջ, Փաշինյանը պատասխան չունի

Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին թվիթերյան էջում գնահատական է տվել: Նա գրել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունն ու Վրաստանի պատրաստակամությունը ակտիվորեն միջնորդել հանուն խաղաղության ու մեծ հնարավորությունների տարածաշրջանում զարգացման համար: «ՀՀ իմ այցի ժամանակ ես արդյունավետ զրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցությունը, խաղաղության նոր նախաձեռնությունը Հարավային Կովկասի համար և Վրաստանի պատրաստականությունը ակտիվորեն միջնորդել հանուն խաղաղության և մեծ հնարավորությունների տարածաշրջանի զարգացման համար»,-գրել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Հոկտեմբերի 9-ին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետը, որին ընդունեց Փաշինյանը: Նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք խոսել են նաև տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանն էր Վրաստանում: Այստեղ կայացած հանդիպումներից մոտ 10 օր անց Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել: Անցած ամիս Ղարիբաշվիլին այցելել էր Ադրբեջան, հայտնել նաև Հայաստան այցելելու պլանների մասին։ Նա հույս էր հայտնել, թե հարևան երկրների առաջնորդների հետ ունեցած իր անձնական հարաբերությունները թույլ կտան դրական դերակատարում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Ապա՝ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ակտիվ հաղորդակցության, ինչպես նաև 3+3 ձևաչափում ինչ-որ կերպ Վրաստանի ներկայացվածություն ունենալու անհրաժեշտության մասին: Այս հաղորդագրության համաձայն` Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները «վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին»:

Վրաստանը, ակնհայտ է, որ ակտիվ դերատակատարություն է ստանձնել մի նոր նախաձեռնության կյանքի կոչման գործընթացում: Միամիտ չպետք է լինել եզրակացնելու, որ Վրաստանն ինքնուրույն է գործում: Բոլորի համար ակնհայտ է թե ինչ տնտեսական ազդեցություն ունեն Վրաստանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան, հետևաբար, պետք է ենթադրել, որ հենց նրանց դրդմամբ է Վրաստանը ստանձնել միջնորդական իր դերը՝ իհարկե, ունենալով նաև սեփական շահը:

Չի կարելի բացառել, որ Թբիլիսիից փչող «քամիներում» մեծ դերակատարություն ունի և նաև արևմուտքը: Սակայն ուշագրավ, եթե չասենք՝ խիստ անսպասելի արձագանքներ հնչեցին նախօրեին թե՛ Թբիլիսիից, թե՛ Մոսկվայից...

Չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձևաչափում, նշել է Վրաստանի ԱԳ նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Դավիդ Զալկալիանին փաստել է՝ «օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի հետ միևնույն հարթակում աշխատելը հեշտ չէ», մյուս կողմից` հորդորել հանրությանը մտածել՝ իսկ ինչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։ «Մեզ համար շատ դժվար կլինի մասնակցել մի ձևաչափի, որտեղ ենթադրվում է նաև օկուպանտ երկրի մասնակցությունը։ Անշուշտ, այս պայմաններում, երբ Մոսկվայի կողմից որևէ առաջընթաց չկա Աբխազիայի և Հարավային Օսիայի դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է ինչ-ինչ ենթակառուցվածքային նախագծեր քննարկել։ Բայց, ես ուզում եմ մտորելու նյութ տալ հասարակությանը՝ այդօրինակ խոշոր աշխարհաքաղաքական ծրագրերում մենք պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինենք», - ասել է նա։

Նկատենք, որ ձևաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան՝ 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց, մասնավորապես, Էրդողանն առաջարկեց տարածաշրջանի հեռանակարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ. «Ղարաբաղյան հաղթանակը նոր էջ բացեց Կովկասի պատմության մեջ։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանի պատմությունը ձևափոխվելու է, և մեր առաջարկած վեցակողմ հարթակը շահեկան է բոլորի համար։ Եթե Հայաստանը դրական քայլեր ձեռնարկի և միանա այս հարթակին, ապա նոր էջ կարող է բացվել նաև հայ-թուրքական հարաբերություններում», ասել էր Թուրքիայի նախագահը՝ անցած դեկտեմբերին ժամանելով Բաքու։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու օր առաջ՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո էր հույս հայտնել, որ Թբիլիսին կմիանա այս նախաձեռնությանը։ Լավրովը արդեն իսկ հայտնեց, որ աշխատում են հայ գործընկերների հետ, առանց հստակեցնելու՝ ինչն է խնդիրը, և կան արդյոք մտահոգություններ հայկական կողմից։

Սակայն նույն օրը երեկոյան, պատասխանելով ընդդիմության հարցին, Փաշինյանը խորհրդարանում բացեց որոշ փակագծեր. «Հայաստանի Հանրապետությունը պետք է նախ հասկանա՝ դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են դրանք իրագործվում, ի՞նչ պայմաններում են գործելու, ի՞նչ սկզբունքներով են գործելու։ Եվ բազմաթիվ այլ մանրամասներ են պետք, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտենք»։

Ի՞նչ հարթակ է սա, բանակցային ձևաչա՞փ է, կազմակերպությո՞ւն, առայժմ հարցականներ են, ոչինչ պարզ չէ: Պարզ է միայն մեկ բան. տարածաշրջանը եռում է, բոլոր կողմերը նետվել են իրենց պետության շահերն առաջ տանելուն: Ու հետաքրքրականն այն է, որ Մոսկվան ու Թբիլիսին էլ այսօր, կարծես, տրամադրված են սուր դիրքորոշումները մի կողմ թողնել և համագործակցել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4319 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am