Կրեմլը հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումն սկսելու մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ձեւաչափն առայժմ որոշված չէ: Այդ մասին ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երեկ որոշում է ընդունվել դիվանագիտական կապուղիներով սկսել այս հանդիպման անցկացման հնարավոր ժամանակի եւ ձեւաչափի համաձայնեցումը: Մենք հենց սկզբից ասում էնք, որ նախագահներն այսպես թե այնպես հանդիպելու են Համբուրգում, բայց ինչ ձեւաչափով, ահա այժմ որոշում է ընդունվել մտածել ժամանակի եւ կոնկրետ ձեւաչափի մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
