Ուշագրավ երկխոսություն Քննչական կոմիտեում Նիկոլ Փաշինյանի և Արգիշտի Քյարամյանի միջև

Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կարևոր է համարում, որ հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների և ամբողջ պատկերի վերաբերյալ: <<Իհարկե չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա:

Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա>>,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս կատարված աշխատանքներին՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՔԿ քննիչներն այդ ժամանակաշրջանում աշխատել են գերծանրաբեռնվածության պայմաններում, և դա շարունակվում է նաև այսօր՝ պայմանավորված հարուցված քրեական գործերի մեծաթիվությամբ ու նախաքննության գործընթացով: Նրա խոսքով՝ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Այսպիսով՝ կարծես թե բացահայտվում է այն վեհ նպատակը, որի համար Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին գործուղեց ՔԿ։ Կառույցի հիմնադրման հանդիսավոր նիստի ընթացքում տեղի ունեցած ուշագրավ երկխոսությունը թերևս վկայում է, որ Քննչական կոմիտեում Արգիշտի Քյարամյանի առաքելությունը 44-օրյա պատերազմի գործով Նիկոլ Փաշինյանին և իր սեփական պատասխանատվությունը մաքրելն ու պարտության համար մեղավորներ գտնելն է։ Իրականում սակայն, եթե երբևէ իրական քննություն անցկացվի, իսկ դա անպայման արվելու է, ապա Փաշինյանն ու Քյարամյանը առաջինը պետք է կանչվեն հարցաքննության՝ պատերազմը նախ չկանխելու, ապա նաև օր առաջ չկանգնեցնելու, ինչպես նաև բազմաթիվ մութ գործերի համար, որոնց մասին առ այսօր խոսում են, սակայն հստակ պարզաբանումներ ու պատասխաններ չեն տրվել։

Մասնավորապես Փաշինյանը պետք է բացատրի, թե այդ ի՞նչ էր արել այն ժամանակվա ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը, որ ինքը պատերազմի ամենաթեժ պահին նրան ազատեց պաշտոնից։ Պաշտոնից ազատված Քյարամյանը մինչև պատերազմի վերջին օրը ի՞նչ իրավասությամբ էր մասնակցում հրամկազմի գաղտնի խորհրդակցություններին, ո՞ւմ և ի՞նչ էր զեկուցում այդ ընթացքում։ Սրանք հարցեր են, որոնց երբևէ Քյարամյանն ու Փաշինյանը ստիպված են լինելու պատասխանել։ Պարզ է, որ առայժմ Փաշինյանը Քյարամյանի օգնությամբ փորձելու է, իրավիճակը գլխիվայր շուռ տալով, բոլորովին այլ մարդկանց, միանգամայն այլ հարցեր ուղղել, որպեսզի շեղի ուշադրությունը կատարվածի իրական բացահայտումից։ Այս թեմայի հետ կապված անհանգստությունը, սակայն, մնում է, և Փաշինյանն ակամա մատնել է ինքն իրեն՝ 44-օրյա պատերազմում տեղի ունեցածի բացահայտման հանձնարարությունը տալով հենց Քյարամյանին, մի մարդու, որի անունը հնարավոր և ենթադրյալ դավադիր օպերացիաների կազմակերպման հարցում ամենաշատն էր շրջանառվում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6596 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am