Ի՞նչ ծրար է փոխանցել Ալիևը Փաշինյանին և ի՞նչ է ստացել Փաշինյանից

Դուշանբեում հանդիպելով Իլհամ Ալիևին՝ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությամբ «ջրեց» Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի վերահսկմանը։

Նիկոլը հայտարարեց, որ Իլհամի հետ պայմանավորվել են չկրակել։ Նաև խոսեց այն մասին, որ օպերատիվ կապի մեջ է լինելու Ադրբեջանի նախագահի հետ։

Դուշանբեում Ալիևի ու Փաշինյանի քիրվայությունը տվեց իր արդյունքները։ Մի պահ սկսեցին քիչ կրակել։ Հրադադարի այդ կարճատև շրջանն Ադրբեջանն սկսեց օգտագործել պատերազմին պատրաստվելու համար՝ հսկայածավալ ինժիներական աշխատանքներ կատարելով։ Փաշինյանն այդ ընթացքում պառակտում էր ՀՀ քաղաքացիներին ու ներքին պատերազմ մղում։

Թե ինչ եղավ այս ամենի արդյունքում, հիշեցնելու կարիք չկա։ Ամեն ինչ տեսանելի է։ Հարցականները մնացել են «ինչպես»–ի մասով։

Ինչպե՞ս Փաշինյանը հանձնեց Արցախը, ինչպե՞ս նա բերեց պատերազմ, ինչպե՞ս տեղի ունեցավ այս ամենը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հնարավոր է ստանալ իշխանափոխությունից հետո։

Մինչև այդ բաց կմնան Փաշինյան–Ալիև օպերատիվ կապի ու նրանց տետ–ա–տետ շփումներին վերաբերող հարցերը։

Պատերազմից առաջ Ալիևը որոշ գաղտնիքներ բացեց։ Պարզվեց՝ Նիկոլն Ադրբեջանի նախագահից ժամանակ է խնդրել, որպեսզի Հայաստանի ներքաղաքական կյանքում դիրքերն ամրապնդի (այսինքն՝ պատերազմի թատերաբեմի վերածի ՀՀ քաղաքացիների քաղաքական հարաբերությունները), ապա նոր միայն Արցախի հարցում գնա զիջումների։ Ասել է թե՝ Նիկոլն Իլհամին խոստումներ է տվել ու սպասումներ առաջացրել։

Ալիևի ու ադրբեջանական մամուլի բացահայտումներին Նիկոլը չպատասխանեց։ Նա խոստացավ դա անել Հ1–ին հարցազրույց տալով, բայց այդ հարցազրույցը եթեր չգնաց։ Ու մինչև հիմա խոսք չկա այն մասին, թե այդ ի՞նչ պետք է ասեր Նիկոլը, որ պայթեցներ Ադրբեջանի քաղաքական դաշտը, բայց չասաց։

Նիկոլը դեռ կհասցնի խոսել։ Հիմա նա լռում է և դեմագոգիայով զբաղվում։

Ի դեպ, երեկ պարզվեց, որ Նիկոլը փակ ծրարներ է ստացել Ալիևից ու փոխանցել Ալիևին։ Բաց ու թափանցիկ աշխատելու և ժողովրդի թիկունքում, իբր, ոչինչ չանելու խոստում տված Նիկոլը պարտավոր է բացահայտել այդ ծրարների բովանդակությունը։ Հատկապես որ պատերազմից հետո դրանք չեն կարող համարվել բանակցային գործընթացին վնասող բաներ։ Եղածն արդեն եղել է։ Նիկոլը պարտավոր է բացահայտել, թե ինչ է ստացել Ալիևից ու ինչ է տվել։ Հակառակ դեպքում նրա գործողությունների դավաճանական վարկածը գերակայող կդառնա տգիտության վարկածի համեմատ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 675 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am