Ներկան ու ապագան կործանողները միայն անցյալից ու «նախկիններից» են խոսում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչ պարտությունից հետո Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, ժամանակի ընթացքում Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության վերջին նշույլները՝ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Քիչ չէ, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովել իր սահմանների անվտանգությունը, հիմա էլ, ինչպես դիպուկ նշեց երկրորդ նախագահը, սեղանի շուրջ բանակցողից հայտնվել է «սեղանի վրա» և այլ պետությունների համար դարձել սակարկության առարկա։ Այլ կերպ ասած՝ Հայաստանին վերաբերող հարցերում արդեն մեր երկրի ձայնը լսելի չէ։

Ճիշտ է՝ մեր պաշտոնյաները շարունակում են տարբեր պաշտոնական հանդիպումներ ունենալ, բայց դրանց արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ ոչ ոք հակված չէ հաշվի նստել Հայաստանի գործող իշխանությունների կարծիքի հետ։ Վերջիններիս կործանարար քաղաքականության արդյունքում մենք միայն համակերպվողի ու զիջողի դերում ենք։ Թերևս դրա հետևանքով է, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով միանգամից կարող են Ռուսաստանի հետ բանակցել։ Երկաթե մանդատ ստացած իշխանություններն իրենց հախուռն ու անհետևողական քայլերի միջոցով քայլ առ քայլ զրոյացնում են հայ ժողովրդի դիմադրողականությունը։ Իսկ թշնամին, տեսնելով, որ որևէ դիմադրության և պայքարի չի հանդիպելու, ավելի է «աքլորանում»։ Ալիևը սպառնում է «հայերի գլուխը ջարդել»՝ ընդգծելով, թե պետք չէ մոռանալ, որ իրենց երկաթե բռունցքը տեղում է։

Դրան զուգահեռ, նա ամեն մի հարմար առիթի շարունակում է ծաղրել Փաշինյանին՝ ընդգծելով, որ անհայտ է մնում, թե, ի վերջո, Հայաստանի վարչապետը որտե՞ղ է գաղտնի ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի նախագահն այնքան է չափերն անցնում, որ անգամ «խորհուրդ» է տալիս Սահմանադրություն փոխել ու հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից։ Սակայն Փաշինյանն ու իր թիմակիցները Ալիևի ստորացուցիչ հայտարարություններն ամեն անգամ ոչ միայն անպատասխան են թողնում, այլև դրա փոխարեն հակառակորդին դրական ուղերձներ են փոխանցում։ Այս համատեքստում իշխանական պահվածքն այնքան ամոթալի է, որ նրանց փոխարեն ստիպված նախկին նախագահներն են արձագանքում Ալիևին։

Բայց ամենազարմանալին այն է, որ եթե հակառակորդի առաջ մեր իշխանությունները վախից քար են կտրում, ապա երկրի ներսում փորձում են «առյուծ կտրել»՝ ցույց տալու համար, թե իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Ավելին, իշխանությունների պահվածքը ներքաղաքական հարցերում շատ դեպքերում դառնում է սանձարձակ ու էժանագին։ Օրինակ՝ վերջերս կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նորից աչքի ընկավ իր անհավասարակշիռ ու անհասկանալի պահվածքով։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցեր էին ուղղում, նա անմիջապես դուրս էր գալիս հունից։ Ու, ինչպես միշտ, հարցերին հանգամանալից պատասխանելու փոխարեն Փաշինյանը միայն նախկինների մասին էր հիշեցնում։ Ինչպես ասում են, արջը 7 երգ գիտի, 7-ն էլ «Բադեն-Բադենի» կամ «Քոչարյանի միլիարդների» մասին։

Մի խոսքով, այս մարդը երկրորդ ու երրորդ նախագահների միայն անունից ընկնում է լուրջ ցնցումների մեջ: Միանշանակ է, որ նախկին նախագահների կառավարման ընթացքում բազմաթիվ սխալներ են եղել։ Դա ոչ ոք չի ժխտում: Սակայն, միևնույն ժամանակ, նրանք ինչ էլ արած լինեն, նախկինների ոչ մի արածը չի կարող նույնիսկ համեմատվել այն ամենի հետ, ինչ արել է Փաշինյանը՝ երկիրը հասցնելով կործանման եզրին: Մի բան հստակ է՝ նախկին նախագահների կառավարման տարիներին եղել է կայունություն և ապահովություն։ Երբեք մեր պետությունն ու քաղաքացիները անօգնական վիճակում չեն հայտնվել թշնամու առաջ, ինչպես հիմա է։ Այսինքն, ներկայիս կործանարար իրավիճակը նույն «նախկինի» հետ համեմատության եզրեր նույնիսկ չունի։

Բայց, միևնույնն է, Հայաստանի ու Արցախի ներկան կործանած, ապագան վտանգած Փաշինյանը շարունակում է անընդհատ խոսել «նախկիններից»՝ վստահ, որ այդպես կարողանալու է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց՝ կերակրելով միևնույն միֆերով ու ստերով։ Դե, առայժմ կարծես ստացվում է, հունիսի 20-ը վկա... Այս պարագայում պարզ է, որ ընդդիմությունը չպետք է որևէ ակնկալիք ունենա, թե կարող է բովանդակային պատասխաններ ստանալ Փաշինյանից, քանի որ նա պոպուլիզմի և շահարկումների հարցով անգերազանցելի մանիպուլ յատոր է։

Այստեղ նա պարզապես անմրցելի է: Այդ մասին է վկայում նաև այն, որ նա ձեռնամուխ է լինում շոուների միջոցով հանրության ուշադրությունը իր իշխանության ապաշնորհությունից շեղելու հերթական նոր «սերիալի նկարահանմանը»։ Օրինակ՝ մեկ էլ կառավարության նիստում գոռգոռում և իրավապահներին հրահանգում է կորոնավիրուսի չպատվաստման «թեմայով» ձերբակալություններ իրականացնել, «ասֆալտին փռել»։ Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ. երբ պետք է հակառակորդին համարժեք արձագանք տալ, Փաշինյանը ջայլամի նման գլուխն ավազների մեջ է խոթում, «դրական ազդակներից» խոսում, «խաղաղության դարաշրջան» է բացում, ավելին՝ երբեմն նույնիսկ արդարանում է թշնամու առջև, օրինակ՝ նշելով, թե քարտեզների որակի հետ կապված ինքը մեղավոր չէ, ինչ ունենք, դա է տալիս: Բայց երբ խոսքը վերաբերում է ներքաղաքական հարցերին, նա արդեն թշնամուց էլ թշնամի է ընկալում ընդդիմադիրներին...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 873 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am