Աղքատության աճը դառնում է անխուսափելի

 Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունը նախակովիդյան մակարդակին կվերադառնա մինչև 2022 թ․ կեսը, եթե նոր սահմանափակումներ ու համավարակի դեպեքերի աճ չլինեն, ինչպես նաև տարածաշրջանում հնարավոր լինի բացառել անկայունությունը։ 2020 թ․-ին համավարակի և պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը կտրուկ կրճատվել է, անկումը կազմել է 7,4%։

Համաշխարհային բանկի փորձագետները Հայաստանի տնտեսության վերականգնումը կապում են ոչ թե կառուցվածքային փոփոխությունների (արդյունաբերության աճի, նոր գործարանների բացման և այլն), այլ մասնավոր սպառման վերականգնման, պղնձի համաշխարհային գների աճի, զբոսաշրջիկների հոսքի վերականգնման, ինչպես նաև բյուջեի միջոցներով կապիտալ շինարարության ակտիվացման հետ: Կանխատեսվում է, որ 2022թ. տարածաշրջանային աճի տեմպը կդառնա չափավոր և արտաքին ու ներքին պահանջարկի կայունացման, համավարակի առնչությամբ տրամադրվող աջակցության դադարեցման պայմաններում կկազմի 3.4%:

Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցի այս կանխատեսումը բավականին դիտարժան է, հատկապես եթե հաշվի առնենք, որ 2022 թվականի բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունը պլանավորել է 7 տոկոս ՀՆԱ-ի աճ ունենալ, այսինքն՝ մոտ կրկնակի ավել, քան կանխատեսել է ՀԲ-ն տարածաշրջանի համար։ Համաշխարհային բանկը (ՀԲ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ վերագնահատելով ՀՆԱ-ի աճի տեմպը 2021 թվականի համար մինչև 6․1%՝ այս տարվա ապրիլին կանխատեսված 3.4%-ի դիմաց։

Ինչպես նշված է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցում (աշուն, 2021թ․), վերագնահատումը պայմանավորված է 2021թ․ առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճի սպասվածից արագ վերականգնմամբ։ «Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված զարմանալիորեն ուժեղ վերականգնումը խթանեց տնտեսական ակտիվությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր ձևավորվող շուկաներ ու զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, և կանխատեսումների համաձայն՝ 2021թ տարածաշրջանային տնտեսության աճը կլինի սպասվածից բարձր, այն է՝ 5.5%»,- ասված է զեկույցում։

2021թ. վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր (առաջին կիսամյակում 4,9 տոկոսով), և 2022 թ. կեսին տնտեսության ծավալները կարող են վերադառնալ նախաճգնաժամային ցուցանիշներին: Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի մասնագետները զարգացած երկրների համեմատ՝ ցածր են համարում պատվաստումների տեմպերը: Համաճարակային և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել տնտեսության վերականգնման վրա, ասվում է զեկույցում։
Պետությունը ձեռնարկությունների և կարիքավոր ընտանիքների աջակցության 25 ծրագիր է իրականացրել, որոնց արդյունքում պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 67%-ին։ Սրան զուգահեռ՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը սպասվածից բարձր է եղել՝ 2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ կազմելով 8.9%։

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ։ Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 64.5% գնաճ: Համեմատաբար նվազել է մրգի գինը․ այս ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 3.0% գնանկում:

2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 2.0% գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 9.5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնաճ:

2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.0% գնաճ: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 27.7% գնաճ: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 27.1% գնաճ։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 31.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.5% գնաճ:

2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9% գնաճ: Ինչպես տեսնում ենք, գները բոլոր ուղղություններով միայն բարձրանում են։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ աղքատության աճը դառնում է անխուսափելի։ Բայց կարևորը Նիկոլ Փաշինյանը ստացել է պողպատե մանդատ, իսկ նախկինները հետ չեն եկել։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1772 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am