Ինչպես Նիկոլ Փաշինյանը հանձնեց Հայաստանը․ ի՞նչ է սպասվում «3+3»-ին

Հայաստանը հանձնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը։ Նա իր սխալ ներքին ու արտաքին քաղաքականությամբ պատերազմ ու պարտություն բերեց։

Արցախի պետականության կորուստը, տարածքային զիջումներն ու պատերազմի արդյունքները փոխեցին ուժերի դասավորությունը մեր տարածաշրջանում։ Թուրքիան հնարավորություն ստացավ մտնել այստեղ ու հավակնել փայատիրոջ կարգավիճակին։ Նման բան երբեք չի եղել պատմության մեջ։

Մեր տարածաշրջանում իրենց ազդեցություններն ունեցել են Պարսկաստանն ու Ռուսաստանը։ Օսմանյան կայսրությունն այս կողմերում չի եղել։ Հիմա օսմանցիների ժառանգորդները մտել են։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որին Անկարայում ու Բաքվում ազգային հերոսի կոչում պետք է տան։

Նիկոլը տապալեց Արցախի հարցով բանակցությունները, փլուզեց բանակը, մեր երկիրը մտցրեց պատերազմ–մսաղացի մեջ ու հիմա մենք ականատեսն ենք Հայաստանի վրա «բազառներին»։

Ի՞նչ է սպասվում «3+3» ձևաչափին

Թուրքիայի համար Արցախյան պատերազմն ավելի շուտ Սյունիքի համար էր։ ՌԴ նախագահ Պուտինին հաջողվեց 2020–ի նոյեմբերի 9–ին կանգնեցնել պատերազմը և ռուսական խաղաղապահներ մտցնել Արցախ։ Սա դժգոհություն առաջացրեց Թուրքիայում։

Թուրքերն ամեն ինչ անում էին, որպեսզի մտնեն տարածաշրջան ու ստանան Սյունիքը։ Նիկոլ Փաշինյանի մնալն իշխանության ղեկին Թուրքիային ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս ի վերջո ստանալ իրենց ուզած միջանցքը։ Դրան դեմ են ՌԴ–ն ու Իրանը։ Նիկոլը, պատկերավոր ասած, սեղանի տակ մտած հետևում է, թե ձյաձյաները Հայաստանի թեմայով ինչ են որոշելու (Նիկոլին բացառապես իր աթոռն է հետաքրքրում)։

Հայկական կողմի թուլությունը հնարավորություն չի տալիս Մոսկվային Անկարայի հետ խոսել այնպես, ինչպես որ դա արվում է Սիրիայի թեմայով։ Փաշինյանը, մեղմ ասած, Ասադը չէ։ Փաշինյանը պարտված պետության ձախողակ ղեկավար է։ Փաշինյանը մեկն է, ով հանդիպում է խնդրում Էրդողանից ու նվաստացուցիչ ձևով մերժվում։

Փաշինյանը մեկն է, ով խաղաղություն է մուրում Ալիևից ու արժանանում ծաղրանքի։

Հայաստանն անտեր է մնացել։ Միջազգային հարաբերություններում սուբյեկտից վերածվել է օբյեկտի, որին ուզում են խժռել։ Հայաստանի խժռվելը ձեռնտու չէ ՌԴ–ին ու Իրանին։ Վերջիններս հիմա այն սուբյեկտներն են, որոնք կռիվ են տալիս ՀՀ–ի ֆորմալ ինքնիշխանության համար՝ փորձելով զսպել Թուրքիայի ախորժակն ու Ադրբեջանի հաբռգածությունը։

Թուրքիան փորձում է լեգիտիմացնել իր ներկայությունը մեր տարածաշրջանում ու կառուցվածքային տեսք տալ դրան։ Էրդողանն առաջարկում է «3+3» բանաձևը՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան + Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։

ՌԴ–ն ու Իրանը դեմ չեն, քանզի ստիպված են հաշվի նստել իրողությունների հետ ու այլ տարբերակ չունեն։

ՌԴ–ի ազդեցությունը Արցախյան 44–օրյա պատերազմի արդյունքում մեր տարածաշրջանում թուլացել է։ Հայաստանում Նիկոլի իշխանությունն է՛լ ավելի է թուլացնում ՌԴ դիրքերը Թուրքիայի հետ բանակցություններում։ Դա հնարավորություն է տալիս Էրդողանին դնել Սյունիքի միջանցքի նախապայմանը, ինչը հակասում է Իրանի ռազմավարական շահերին։

Իրանը, տեսնելով ՌԴ դիրքերի թուլացումը, վերհիշել է իր երբեմնի կարգավիճակի մասին ու փորձում է ինքը տեր կանգնել Սյունիքին։ «3+3» ձևաչափն այս պահին աշխարհաքաղաքական բալանսի ֆիքսման ձևաչափ է։

Վրաստանը դեմ է այդ ձևաչափին, բայց նրան ոչ մեկը չի էլ հարցնում։ Հայաստանը զրկված է ձայնի իրավունքից։ Մեր փոխարեն ՌԴ–ն ու Իրանն են բանակցում։ Ադրբեջանը նախապայմաններ ունի (Ալիևն ասում է՝ եկեք ղարաբաղի թեման փակված համարենք ու այն ճանաչենք Ադրբեջանի մաս, ինչին դեմ են արտահայտվում ՌԴ–ն ու ՀՀ–ն), ինչը Հայաստանը չի կարող բավարարել։ Թե ինչով կավարտվի Հայաստանի վրա տարվող «բազառը»՝ նոր պատերազմո՞վ, թե՞ պայմանավորվածությամբ, կերևա մոտ ապագայում։ Հայաստանի համար ամեն դեպքում լավ չի լինելու։ Մեզ կա՛մ վատ, կա՛մ շատ վատ սցենար է սպասվում։

Ու քանի դեռ Հայաստանը ներկայացնում է պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը, մեր կորուստները շարունակվելու են։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1909 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am