ԱԱԾ-ն բացահայտել է խարդախությամբ քաղաքացիներից մոտ 4 մլն դրամ հափշտակած հանցավոր խումբ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց խոչընդոտների կատարելու համար վարձել են համակարգչային բնագավառի մասնագետ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:

Նման եղանակով կազմակերպված խմբի անդամները տասնյակ անձանց ուղղորդել են մուտք գործել «ajakic.com» կայք, որտեղ վերջիններս լրացրել են վարկ ստանալու վերաբերյալ առցանց հայտ: Հայտ ներկայացրած անձանց հետ հեռախոսային կապ է հաստատել կազմակերպված խմբի անդամներից Բ. Բ-ն` մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, վարկ ստանալու ցանկություն հայտնած անձանց մոլորեցնելու, նրանց գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով կեղծ հավաստիացումներ է տվել, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել է 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար: Նշված եղանակով ստանալով պահանջված գումարները՝ վերջիններս մեկ տասնյակից ավելի անձանցից 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.939.800 ՀՀ դրամ գումար և տիրացել դրան, որն էլ «Թել Սել» վճարահաշվարկային համակարգից տարբեր օրերի կանխիկացրել է կազմակերպված խմբի անդամներից մեկը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի քննության սկզբնական փուլում կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի ներկա փուլում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական տվյալների վերլուծության, համադրման ու գնահատման արդյունքներով իրականացվում են անհրաժեշտ քննչական ու այլ դատավարական գործողություններ՝ հայտնաբերված հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված կազմակերպված խմբի նույնաբնույթ այլ գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին և հորդորում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու համար օգտվել միայն արդեն ստուգված կամ ստուգելի համակարգերից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են ընտրություններից առաջ Իրանի դեմ հարվածների հնարավորությունը․ Axios Ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ՇՏԱՊ․ Իրանում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ փաստաթուղթ կա․ Արման Աբովյանը մանրամասնում է (video) ՔՊ-ականնե՛ր, ձեզ հիասթափեցնեմ․․․ Փաշինյանը, երբ գոռում է՝ կկզացնեմ․․․ Արթուր Խաչատրյան (video) Աննա Վարդապետյան և մյուսներդ, վաղը ձեր մորքուր, բաջանաղներին չուղարկե՛ք, պատասխան եք տալու․ Միկոյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am