Ինչպես Նիկոլը հայտնվեց բանակցային սեղանի վրա

Ռոբերտ Քոչարյանի դիպուկ բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է բանակցային սեղանի վրա։ Այսինքն՝ ոչ թե Հայաստանն է հարց քննարկում այլոց հետ, այլ այլոք քննարկում են Հայաստանի հարցը։

Փաշինյանը երեք տարում Հայաստանին բանակցային սուբյեկտից վերածեց բանակցային օբյետկի։ Նա հանձնեց Արցախն ու առևտրի առարկա դարձրեց Հայաստանը։ Բայց դա Նիկոլին չի մտահոգում, քանզի իր համար կարևորն աթոռն է ու թալանի հնարավորությունը։

Ինչ մնում է բանակցային սեղանի վրա հայտնվելու ժամանակագրությանը, ապա ամեն ինչ սկսեց 2018–ի մայիսի 9–ից։ Այսինքն՝ վարչապետ դառնալու հաջորդ օրվանից։ Նիկոլն այդ օրը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախի փոխարեն չի բանակցելու, քանզի չունի մանդատ, և որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ։

Նիկոլի այդ մոտեցումը չընդունվեց միջնորդների ու Ադրբեջանի կողմից։ Եղան կոշտ հայտարարություններ, որոնցից հետո Նիկոլը գլուխը կախ գնաց բանակցությունների՝ պարտվածի ու սեփական առաջարկի տակ մնացածի կարգավիճակով։

Նիկոլը բանակցում էր Արցախի փոխարեն, բայց հրապարակավ ցույց էր տալիս, թե, իբր, բանակցություններ չկան։

Հետո Նիկոլը հայտարարեց, որ բանակցում է սեփական զրոյական կետից, ինչը փաստացի նշանակում էր մերժել Մադրիդյան սկզբունքները։

2018–ի մայիսի 9–ից մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլն այնպես փլուզեց բանակցային գործընթացը, այնպես զրոյացրեց ՀՀ դիվանագիտական կապիտալն ու մենակ թողեց Հայաստանին, որ Ալիևը հնարավորություն ստացավ գրոհելու և աշխարհից որևէ դատապարտում չստանալու։

Նիկոլը պատերազմ ու պարտություն բերեց մեր գլխին։ Եվ ահա այդ պարտության արդյունքում Հայաստանն այժմ զրկվել է սուբյեկտայնությունից։

Արցախին բանակցային սեղան վերադարձնող Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում Արցախը զրկվեց պետականությունից, հայ ժողովուրդն՝ իր հազարավոր զավակներից։

Արցախի բանակցային սեղան վերադարձնող Նիկոլն այժմ ինքն է հայտնվել բանակցային սեղանի վրա՝ իր օրին դնելով նաև մեր երկիրը։

Հիմա ոչ թե Նիկոլն է հարց քննարկում, այլ ՌԴ–ի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարներն են քննարկում Հայաստանի հարցը։ Պատահական չէ, որ հիմա Սյունիքից ավելի շատ իրանցիներն են խոսում, քան պաշտոնական Երևանը։ Ադրբեջանի ու Թուրքիայի նախապայմաններին արձագանքում է Մոսկվան, այլ ոչ թե Երևանը։

Դատելով ամենից՝ Նիկոլը բանակցային սեղանի վրա իրեն վատ չի զգում։ Ավելին՝ թուլացել ու հաճույք է ստանում։ Թե ում տակ կհայտնվի Հայաստանը, իրեն չի հետաքրքրում։ Կարևորն իր համար աթոռին մնալն է ու պետական բյուջեն սեփական դրամապանակի վերածելը։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 780 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am