Բադենբադենացավով տառապողի հոգեվարքը

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը անցավ դարձյալ նյարդային մթնոլորտում։ Ընդդիմադիրները փորձեցին Նիկոլ Փաշինյանին պատին դեմ տալ իր հակասական ու հակապետական հայտարարոթյություններն ու գործողությունները վկայաբերելով:
Դարձյալ հիշեցին, որ դավաճան է եւ կապիտուլյանտ, հիշողներն, անշուշտ նիստը վարողի կողմից նկատողություն ստացան, բայց բանը ձեռնամարտի չհասավ, ոչ էլ շշերով փոխհրաձգության։ Փաշինյանը սովորության համաձայն խորհրդարանի ամբիոնի ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը անցավ դարձյալ նյարդային մթնոլորտում։ Ընդդիմադիրները փորձեցին Նիկոլ Փաշինյանին պատին դեմ տալ իր հակասական ու հակապետական հայտարարոթյություններն ու գործողությունները վկայաբերելով:
Դարձյալ հիշեցին, որ դավաճան է եւ կապիտուլյանտ, հիշողներն, անշուշտ նիստը վարողի կողմից նկատողություն ստացան, բայց բանը ձեռնամարտի չհասավ, ոչ էլ շշերով փոխհրաձգության։ Փաշինյանը սովորության համաձայն խորհրդարանի ամբիոնի «կռուտիտի» մաստեր կլաս ցուցադրեց, խորամանկելով ու շրջանցելով անհասկանալի պահերը, իսկ հիմնականում իր սիրած զբաղմուքն էր ընտրել եւ ամենի մեղքը բարդում էր նախկինների վրա:
Ցավալիորեն եղան ընդդիմադիրներ, որոնք ցավին անտեղյակ, դավին անհաղորդ խոսեցին ասենք պատվաստումների, ալկոհոլային խմիչքների ներկրման համար նոր սահմանափակումների մասին՝ մոռանալով, որ Հայաստանի գլխին այսօր թուրք-ադրբեջանական սուր է ճոճվում եւ տարածաշրջանում գերվտանգավոր իրավիճակ է ստեղծվել, բայց մեծ հաշվով ընդդիմությանը հաջողվեց Նիկոլ Փաշինյանի երեկոն փչացնել եւ նրա նյարդային շարժումներն ու հակասական մտքերը հենց դրա վկայությունն են: Նկատենք, ոոր սկզբում նա որոշել էր չմոտենալ ամբիոնին եւ Շուշիի մասին իր վերջին հայտարարության վերաբերյալ հարցին պատասխանելու ուղարկեց օրինակ ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանին: Բայց հասկանալով, որ թիմը անմեղսունակների բանակ է եւ իր պես չեն կարող բարձրակարգ մանիպուլացիա անել, անձամբ սկսեց պատասխանել հարցերի:
Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հորդորեց՝ «Կառավարության ներկայացուիցչը պետք է արձագանքի իջևանցիների անհանգստությանը: Բանն այն է, որ լսելով Շուշիի հետ տեղի ունեցածի բացատգրությունը՝ իջևանցիները միմյանց հարց են տալիս՝ եթե Շուշիում այդքան թանգարաններ, շենքեր, եկեղեցիներ, ուսումնարաններ ու հուշարձաններ են կառուցվել, բայց արժանացավ այս ճակատագրին, ապա ի՞նչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ ոչինչ չի կառուցվել»,-ասաց Գեղամ Նազարյանը:
«Իջևանին սպասվում է պայծառ ապագա»,- ցինիզմի բարձրագույն աստիճան ցուցադրեց նախարար Դումանյանը՝ ասելով, որ հարցի մյուս բաղադրիչին գրավոր կպատասխանեն: Հիշեցնենք, որ օրերս Լիտվիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել այն մտքից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան եւ բնակվեն Ղարաբաղում, իսկ որտե՞ղ պետք է բնակվեն: Խոսքը փորձել էր հիմնավորել հարցադրմամբ՝ «բա ինչի՞ 30 տարվա մեջ Շուշիում մի բնակելի շենք չէի կառուցել, փող չունեի՞ն»:
Շուշիի թեման շարունակեցին նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու Պատիվ ունեմ խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը: Վերջինս թվեց, թե ինչ շինություններ կային Շուշիում ու հարցրեց․ «Ուզում էի հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք նա եղե՞լ է Շուշիում։ Եվ եթե նա շրջել է կամ եղել է Շուշիում, արդյոք չէր արձանագրել այդ բոլոր շինությունները»։ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Էն ինչ որ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար։ Եվ այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող։ Օրինակ՝ այսօր Իջևանում կառուցվում ու ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 45-50 տարի ընդհանրապես որևէ տիպի նորոգման չեն տրվել։ Իջևան քաղաքում անկախությունից ի վեր առաջին անգամ առաջնային բնակարանային ֆոնդ է ձևավորվել, որը վաճառվում է հիմա» հետո հասկացավ, որ իր ասածը դասական զառանցանք է, անցավ սիրած ոճին. «Դուք նշում եք ցանկ, եթե դնենք, ձեր ասած այդ ցանկը կարող է մի էջի վրա չտեղավորվի։ Հարց եմ բարձրացնում՝ իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, և ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն Բադենում, տեսնենք՝ էդ ներդրումներն իրար հետ համեմատության եզրեր ունե՞ն։ Այսինքն՝ ի՞նչ եք հետապնդում էդ հարցերով, ձեզ թվում է՝ մենակ դու՞ք եք եղել Շուշիում և մենակ ես եմ եղել, մարդիկ չեն եղե՞լ։ Մյուս տարածքներում մարդիկ չեն եղե՞լ, չեն տեսե՞լ ինչ իրավիճակ է այնտեղ տիրում։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում»։
Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան էլ հիշեց Մոնումենտի դղյակները, ասելով, թե Շուշիում կատարված ներդրումները հազիվ 1-2 դղյակի փող լինեին ու ստանալով ընդդիմադիր պատգամավորի դիպուկ պատասխանը՝ Շուշին ձեզ համար կադաստրային գին է, ինձ համար՝ հայրենիք եւ եթե ոչինչ էլ չէր արվել, իրավունք չունեիք հանձնելու: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ Փաշինյանին մեղադրեց պատերազմում պարտության ու պատերազմն ավելի վաղ չկանգնեցնելու համար։ «Այսքանից հետո ձեզ և դավաճան են ասում, և կապիտուլյանտ են ասում»,- նշեց նա։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում։ Եթե դուք տեղյակ չեք, ձեզ տեղեկացնեմ, և ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում։ Եվ ձեր դավաճան և կապիտուլյանտ լինելու մասին առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք», անթաքույց սպառնաց նա։
Իր դիլետանտությամբ ու պոպուլիզմո Փաշինյանին չզիջեց նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց նախ արձանագրելով, որ տևական ժամանակ է գործադիրի ներկայացուցիչներից որևէ մեկն միջազգային հարթակում չի խոսել Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին ասաց. «Ավելին` ձեր ֆրակցիայի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ բացարձակ պետք էլ չէ սրա մասին խոսել։ Իսկ ո՞վ ասաց, որ պետք է խոսել հայկական տարածքների դեօկուպացիայի մասին։ Բացարձակ խոսք չի գնում որևէ ռևանշիզմի մասին, խոսքը գնում է միջազգային հարթակներում մեր հայրենիքի շահերը պաշտպանելու և բարձրաձայնելու մասին, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է թշնամու կողմից։ Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մի հոգի, որ պատրաստ է գոնե սկզբի համար այս ամբիոնից պնդել, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է»,– հարցադրում արեց նա։ Արարատ Միրզոյանը երկար-բարակ ծամծմեց, թե իրենք պարբերաբար խոսում են այդ մասին, պարզապես պատգամավորը տեղյակ չէ, հետո անզոր եղավ եւ հանձնվեց. «Մեր հայրենիքի օկուպացիայի մասին խոսելը նոր վտանգներ կարող է առաջացնել հայ ժողովրդի համար»:

 

Անի Սահակյան 

դիտվել է 3755 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am