Բաքվի էժանագին քարոզչական լրատվական տեռորի «զոհ» են նաև ՌԴ պետական լրատվականները

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար, այս լուրն առավոտից հայտնեցին ադրբեջանական լրատվական գործակալությունները՝ ընդ որում, պետականները:

Նշանակում է, տեղեկատվության տարածման օրը, նպատակը եղել է կոնկրետ ծրագրված: Իսկ ինչի՞ց հետո Ադրբեջանը որոշեց սույն լուրը հայտնել՝ որպես նորություն... Իրան-Ադրբեջան աննախադեպ լարվածության ֆոնին: Ալիևի էժանագին տրյուկը պարզ է՝ Իրանը, քանի որ փակեց Ադրբեջանի ադրբեջանական ռազմաօդային ուժերի համար իր երկրի օդային տարածքը, Ադրբեջանը որոշեց Իրանի հետ կռվացնել Հայաստանին:

«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին», - ասված է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը: Այսպիսով, այսուհետ տվյալ թռիչքը կատարելիս AZAL- կարող է օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում `Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից, նշված է հաղորդագրությունում։

Ու ադրբեջանական պետական քարոզչամեքենայի պատրաստած այս լուրն անմիջապես վերցնում են ռուսական բոլոր գործակալությունները՝ «Սպուտնիկ», պետական ՏԱՍՍ-ը՝ նույնությամբ հաղորդում թե՛ իրենց կայքերում, թե՛ տելեգրամյան էջերում:

Իսկ ինչ է պարզվում իրականում. Հայաստանի օդային տարածքը երբևէ փակ չի եղել ոչ մեկի համար, պարզապես Ադրբեջանը որոշել է հիմա օգտվել օդային այդ տարածքից ու սույն «թույն» լուրը հիմա «աշխատեցնել»:

Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն արդեն լրատվականներին հայտնել է, որ Հայաստանի օդային տարածքը երբևէ փակ չի եղել որևէ պետության համար, այդ Թուրքիան էր փակել իր օդային տարածքը հայկական թռիչքների համար։ «Փակ է եղել Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի համար, իսկ դա եղել է մեր տգիտության պատճառով։ Երբ մենք անկախացանք, օդային սահմանը Սովետական Միությանն էր։ Այն ժամանակ ավիացիոն ղեկավարությունը ուշադրություն չդարձրեց օդային սահմանին, և Թուրքիան օգտվեց առիթից՝ ասելով, որ Սովետական Միությունն այլևս գոյություն չունի, էս օդային սահմանը փակ է։ Հետո երբ մենք իմացանք, արդեն ես էի վարչության պետը, մենք ձեռնամուխ եղանք այդ օդային բլոկադան վերացնելուն, և մեզ Եվրոպայի, մասնավորապես Ավստրիայի օգնությամբ հաջողվեց։ Եվրոպան մեզ այդ գործում շատ աջակցեց։ Դրանից հետո օդային որևէ փակ սահման չի եղել քաղաքացիական ավիացիայի համար։ Դա IKAO-ի առաջին կետն է, որ օդը ոչ մեկին չի պատկանում, ոչ մեկի սեփականությունը չէ՝ ինչ-որ բարձրությունից սկսած։ Որոշակի բարձրությունից հետո օդը բոլորինն է»,- ասել է Շահեն Պետրոսյանը։

Ինչևէ, առավոտյան լրատվական թոհուբոհից հետո իշխանական պատգամավորներն արդեն իսկ հանդես են եկել պարզաբանումներով, որ Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։
Ինչևէ, ադրբեջանական նենգ ու խորամանկ քարոզչական հնարքները նորություն չեն, ցավալի նորություն է այն, որ ռուսական պետական քարոզչամեքենան էլ է ադրբեջանակին համահունչ իրականացնում իր խաղը:

Ի՞նչ է, Իրանում չգիտե՞ն, որ ՀՀ օդային տարածքը մշտապես էլ բաց է եղել բոլոր պետությունների համար:

Իսկ Ռուսաստանի համար էր սա այն աստիճանի «ցնցող» նորություն էր, որ ռուսական պետական գործակալություններն ու «անկախ» տելեգրամյան ալիքները, որոնք նույնպես ուղղորդվում են ռուսական շրջանակներից, իրենց մեկնաբանություններով փորձեցին հայ-իրանական հարաբերությունները փչացնե՞լ, Բաքվի ջրաղացին ջուր լցնելով: Սակայն այդ «թոհուբոհը» ընդամենը մի քանի ժամ տևեց:

Քիչ առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատեց, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: «Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014թ. նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։ Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3136 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am