ՔԿՀ-ներում սոցիալ-հոգեբանական ծառայությունը ձևական է. նամակ դատապարտյալից. armhels

Քրեակատարողական համակարգի հիմնական գործառույթն է կատարել դատավճռով նախատեսված պատիժը, ուղղել դատապարտյալին և վերադարձնել նրան հասարակություն: Այլ կերպ ասած`հասարակությունը վճարում է քրեակատարողական համակարգին, որպեսզի վերջինս ապահովի հասարակության իրավախախտ անդամի պատժի կրումը և ուղղելով նրան`վերադարձնի հասարակություն: Պատժի կատարումը, չնայած թերություններին, հիմնականում  ապահովվում է: Արդարության համար պետք է նշել, որ վերջին տարիներին քրեակատարողական համակարգի աշխատողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալներին  ֆիզիկական խոշտանգումների ենթարկելու դեպքերը և այլ հանցանքները, եթե չեն էլ վերացել, ապա կտրուկ նվազել են: Ինչ վերաբերում է ուղղելուն և հասարակություն վերադարձնելուն, ապա վիճակն այստեղ, մեղմ ասած,  հակասական է: Պատճառները բազմաթիվ են, բայց ես  կանդրադառնամ միայն մեկին` սոցիալ- հոգեբանական ծառայության գործունեությանը (իսկ իրականում` անգործությանը): Պետք է նշել, որ այս ծառայության անգործության հիմքը դրված է հենց քրեակատարողական օրենսգրքում: Որպես կանոն քրեակատարողական հիմնարկի սպայական կազմը համալրվում է ԱԱԾ, ոստիկանության, մաքսային ծառայության և այլ ուժային կառույցների նախկին աշխատողներով, որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել այդ ծառայություններից: Օրինակ հիմնարկներից մեկում որպես հերթափոխի պետ աշխատում էր ճանապարհային ոստիկան, որին ինչ- որ հանցանքի համար «աքսորել էին» քրեակատարողական համակարգ: Որոշ ժամանակ անց նրան «ներեցին» և նա վերադարձավ իր նախկին աշխատանքին: Մեկ այլ դեպքում էլ քրեակատարողական հիմնարկներից մեկում սոցիալ-հոգեբանական բաժնի պետ (հիմնարկի պետի տեղակալ) էր նշանակվել ճանապարհային ոստիկանության թոշակի անցած գնդապետը: Սա ցույց է տալիս  այս ծառայության նկատմամբ պետական անլուրջ վերաբերմունքը: Հնարավոր չէ մեկ-երկու վերապատրաստման դասընթաց անցնելով ձեռք բերել ու հմտանալ նոր ու դժվար մասնագիտության մեջ: Նման պայմաններում սոցիալ-հոգեբանական ծառայության արդյունավետության մասին  խոսելն անիմաստ է: Մինչդեռ սոցիալ-հոգեբանական ծառայության նպատակը դատապարտյալների մի մասի մոտ հակասոցիալական հակումների  բացառումն է, իսկ  մյուս մասի մոտ` մտավոր և հոգեկան դեգրադացիայի կանխումը: Եթե սա չի արվում, ուրեմն հասարակության պատվերը չի կատարվում և մսխվում են պետական բյուջեի փողերը: Ինչ-որ թղթաբանություն է վարվում  և չկատարած աշխատանքի մասին զեկույցներ են դրվում անձնական գործերի մեջ: Փաստորեն ստեղծվում են կեղծ փաստաթղթեր, որոնք հետագայում օգտագործվում են դատապարտյալի դեմ: Սա  առնչվում է նաև վաղաժամկետ պայմանական ազատման խնդրին, ինչին կանդրադառնամ հաջորդ անգամ: Վիճակը շտկելու համար նախ կամք է պետք: Արդեն տասնհինգ տարի քրեակատարողական համակարգն անցել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ: Այս տարիների ընթացքում անհրաժեշտ էր պատրաստել ու կրթել սոցիալ-հոգեբանների «բանակ», որոնք մասնագիտացված կլինեին դատապարտյալների հետ աշխատելու գործում: Ցավոք ոչինչ չի արվել: Ավելին՝ այստեղ

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am