Հիստերիա Բաքվում. «Բա լա՞վ է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանում ռուսական զորքերին»

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 1-ից Իրանը լայնածավալ զորավարություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին` հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ներգրավմամբ։ Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին, որի պատճառներից մեկն էլ Բաքվի սերտ հարաբերություններն են Թեհրանի ոխերիմ հակառակորդ Իսրայելի հետ:

Բայց զորավարժություններից բացի դիվանագիտական ճակատում Թեհրանի կողմից շարունակում է կոշտ քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ: Իրանը շարունակում է մեղադրանքներ ուղղել Ադրբեջանի իշխանություններին: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թեհրան կատարած այցի ֆոնին, Իրանի իշխանությունները շարունակում են հստակ ազդակներ ուղղել Ադրբեջանին՝ կոչ անելով զերծ պահել երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների ազդեցությունից։ Այս մասին նախօրեին, ռազմական ուսումնարանների շրջանավարտներին դիմելով, հայտարարեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ճիշտ է, գերադասելով ուղղակիորեն չհիշատակել Ադրբեջանը։ «Վերջերս մեր հյուսիս-արևմտյան սահմաններին ծագած խնդիրը պետք է հանգուցալուծվի առանց երրորդ երկրների միջամտության և առանց այդ երկրների ռազմական ներկայության», - հայտարարում էր Խամենեին՝ հատուկ ընդգծելով, որ տարածաշրջանի ազգերն ու ժողովուրդները իրենք կարող են կառավարել այս տարածքը։ «Մենք թույլ չենք տա, որ օտար ուժերը միջամտեն այստեղ ընթացող պրոցեսներին: Ով կարծում է, թե կարող է սեփական անվտանգությունն ապահովել ուրիշների վրա հույս դնելով, ապտակի կարժանանա: Եղբոր համար փոս փորողն առաջինը կընկնի այդ փոսը», - ասում էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։
Խամենեիի այս հայտարարություններից մի քանի ժամ անց Իրանի պետական հեռուստատեսության եթերով հեռարձակվեց երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի ծավալուն հարցազրույցը, որի զգալի մասը՝ շուրջ 15 րոպե, նա նվիրեց Ադրբեջանի հետ հարաբերություններում ծագած խնդիրներին։ «Իրանը թե՛ ամենաբարձր մակարդակում, թե՛ մի շարք այլ մակարդակներում իր աջակցությունը հայտնեց Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմանը։ Ամեն դեպքում, ազատագրմանն ուղղված այդ գործողությունների ժամանակ մի շարք ցավալի իրադարձություններ տեղի ունեցան։ Դրանցից էր, օրինակ, ահաբեկչական շարժումների ներկայացուցիչների մի մասի վերատեղակայումը մեզ համար խիստ կարևոր նշանակություն ունեցող այդ տարածաշրջանում։ Բացի այդ, Իսրայելը փորձեց օգտվել ստեղծված հնարավորություններից և ահաբեկիչների՝ Իրանի սահմանին հասնելու անհաջող փորձերին զուգահեռ, սիոնիստները ևս ներկա են Ադրբեջանական Հանրապետության մի շարք հատվածներում», - հայտարարում էր Իրանի արտգործնախարարը։

Իրանի ԱԳ նախարարը Ադրբեջանի դեսպանին վստահեցրել է՝ չեն հանդուժելու «սիոնիստական վարչակարգի գործողությունները»: Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Թեհրանը մի քանի անգամ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է ադրբեջանական կողմին, որ չի հանդուրժի իսրայելցիների ներկայությունն իր սահմանների անմիջական հարևանությամբ։ Այս հարցազրույցում Իրանի արտգործնախարարը մանրամասնորեն խոսեց նաև Ադրբեջանի կողմից Հայաստան բեռներ տեղափոխող իրանցի վարորդների խնդրի մասին՝ միաժամանակ գրեթե բաց տեքստով զգուշացնելով պաշտոնական Բաքվին, որ այն չընկնի երրորդ երկրների ազդեցության տակ։ «Միմյանց հետ ինչ-ինչ կապ ունեցող սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունը [Ադրբեջանում] մեզ լրջորեն անհանսգտացնում է։ Այդ ուժերի ներկայությունը կարող է մոտ ապագայում խնդիրներ ստեղծել Ադրբեջանի կառավարության համար», նշեց նախարար Աբդոլահիանը։

Բաքվից, մինչդեռ, հերքում են Թեհրանից հնչող մեղադրանքները: «Նման պնդումները բացարձակապես անհիմն են», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ «Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում բարեկամական Իրանը այդպես էլ նույնքան վճռականորեն չդատապարտեց մեր սահմանների օկուպացիան», - ասել է Աբդուլաևան։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, մեկնաբանելով Թեհրանից հնչող հայտարարությունները, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ - «Իրանցի այաթոլանների պատկերացումները օտարերկրյա ռազմական ներկայության մասին շատ յուրահատուկ են։ Արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական զորքերն օտար չեն։ Կամ հայկական ուժերը, որ 25 տարուց ավելի օկուպացնում էին ադրբեջանական տարածքները, օտարերկրյա՞ էին, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, մոլլապետության արտահայտած կարծիքներում տրամաբանություն որոնելն անիմաստ զբաղմունք է»։ «Իրանը մտահոգված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից հսկվող և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի համարվող Հայաստանի անվտանգությամբ», - իր հերթին, գրել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ ստեղծված իրավիճակը բնութագրելով որպես «քաղաքական սյուրռեալիզմ»։

Բաքվից հնչող քննադատության ֆոնին Իրանի զինված ուժերի զորավարժությունները Ադրբեջանի սահմանների երկայնքով շարունակվում են։ Իրանական պետական լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ դրանք ընթանում են Նախիջևանի ինքնավար հանրապետության անմիջական հարևանությամբ։ Տասնյակ միավոր զրահատեխնիկա և հրետանի, կրակող ուղղաթիռներ և մինչև ատամները զինված դեսանտայիններ պատկերող կադրերում հստակորեն երևում են Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, ինչպես նաև Նախիջևան քաղաքից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իլանդաղ (հայերեն՝ Օձասար) լեռը։

Բաքվից պաշտոնյաների ու առանձին քաղաքական մեկնաբանների հայտարարությունները վկայում են որոշակի հիստերիայի մակարդակի մասին:

Փաստորեն, Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները, ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներկայությունն արդեն Ադրբեջանում հավասարեցվում է Ադրբեջանի տարածքում վարձկանների ու ահաբեկիչների առկայության փաստի հետ՝ որպես դրա արդարացում:

Իսկապես ցնդաբանության գագաթնակետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6375 անգամ
Լրահոս
Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am