Թուրքիան Սիրիա զորքեր է մտցնելու. ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է քննի
Ռուսաստանը մտադիր է փետրվարի 19-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել` թուրք-սիրիական սահմանին իրավիճակի սրման և Թուրքիայի այն հայտարարության առնչությամբ, որ պատրաստվում է Սիրրիայի հյուսիս զորք մտցնել: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանն այսօր մտադիր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել` այդ հարցի քննարկման առնչությամբ և ներկայացնել բանաձևի նախագիծ, որում ամրագրված կլինեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած գործողությունները դադարեցնելու պահանջները»,-ասել է նա:
