Գյուղից մարդ չկա, Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովել

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ եւ փայլել ցինիզմով ու անադեկվատությամբ։
Փաշինյանը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայեցին որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք:
«Սովորաբար ընտրությունները մեր երկրում հարուցել են ներքաղաքական ճգնաժամեր, և թերևս ամենաաղմկոտ ներքաղաքական խնդիրները մեր երկրի պատմության ընթացքում ծագել են ընտրություններին հաջորդող շրջանում: Սա առաջին դեպքն է, երբ ընտրությունները դարձել են ճգնաժամի հաղթահարման գործիք, այլ ոչ թե առիթ».- ասել է նա։
Նման հայտարարություն անողը կամ լրջորեն տառապում է ամնեզիայով, կամ էլ քաղաքականապես տհաս է։ Դեռ մի կողմ թողնենք, որ Հայաստանում բոլոր ընտրությունները եւ հատկապես վերջինը կեղծվել են, Հայաստանում չկա այնքան ընտրող, որքան Նիկոլ Փաշինյանի Մուկուչյանը ցույց տվեց ու նկարեց հանուն նրա իշխանության: 2017-ի ընտրություններից հետո էլ խնդիրներ չծագեցին, ավելին Նիկոլ Փաշինյանը խելոք-խելոք ընդունեց այդ ընտրությունների արդյունքները եւ ԵԼՔ-ով մտավ խորհրդարան, բայց մեկ տարի անց՝ 2018-ի գարնանը մարդիկ մերժեցին Սերժին։ Անշուշտ, այդ գործընթացներում արտաքին քաղաքական խաղացողների մատն էլ էր խառը, բայց փաստն այն է, որ ընտրություններից մեկ տարի անց 700 հազարից ավել ձայն ստացած ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը։
Իր խոսքի շարունակության մեջ նամ, ըստ էության, քողարկված ընդունում է Ալիեւի հերթական պահանջը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ՝ ընդունելով խորհրդարանական համակարգի անարդյունավետության մասին պնդումները․«Պատերազմից հետո լուրջ քննարկումներ սկսվեցին, թե ինչքանով է խորհրդարանական համակարգը պատեհ Հայաստանի համար, դրանց համար իսկապես կային առիթներ, բայց պիտի արձանագրեմ, որ այս ընտրությունները երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի պատմության մեջ միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես ազատ, մրցակցային և ժողովրդավարական, ինչը նույնպես աննախադեպ է»,- ասել է նա։
Փաշինյանը, որը արտահերթ ընտրությունների քարոզարշավը տարավ ամենաայլանդակ, ամենաապաքաղաքական՝ մուրճի քաղաքականության, շինելու, ծեփելու, պատերով տալու սպառնալից մթնոլորտում, դրսում մտածել է, որ գեղից մարդ չկա, կարելի է մի քիչ գլուխ գովել․«Առնվազն մեր քաղաքական ուժի պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ, որտեղ նրանք ոչ միայն լսողի, այլև ասողի դերում էին: Մենք էինք լսում, թե ինչ են քաղաքացիները մտածում մեր նախորդ 30 տարիների պատմության մասին: Այս հանգրվանում էլ ձևակերպվեց այն ռազմավարությունը, որ ՀՀ կառավարությունը ներառեց այն իր ծրագրում. մենք դա ձևակերպում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտություն»,- նշել է նա։
Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չխոսեր նախկինների ու անցած երեսուն տարիների մասին, անամոթաբար մեղադրում նախկիններին՝ ինչու երեսուն տարում Շուշին չէին կառուցել։ Իհարկե, միայն հոգեկան հիվանդի համար Շուշին կարող էր դժգույն ու դժբախտ ընկալվել, չտեսնել ծաղկուն քաղաքը, չտեսնել Ղազանչեցոցը, որը մի օր անեցք է թափելու իր պես սատանիստների գլխին ու իսկապես կուրանալու են եւ ոչինչ չկարողանան տեսնել։
Ընդհանրապես տպավորություն է, որ այս մարդը այդ տարիները դարձրել է իր լափամանը եւ ամեն օր կերակում է իր աջակիցներին, իսկ զուգահեռ իրականությունում հանձնում է Արցախը, ծվեն-ծվեն տալիս նաեւ Հայաստանը, ոչնչացնում եռասերունդ ու պրոպագանդում, որ թուքրի ոտքը Հայաստան «օրհնված լինի»։

Անի Սահակյան

դիտվել է 4155 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am