Ալիևի անհանգստությունն այլ հասցեատեր ունի․ դա Նիկոլ Փաշինյանը չէ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ «Հանրայինի» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
ԱԽ քարտուղարն այս կերպ թերևս արձագանքել է սեպտեմբերի վերջին France 24-ին տված հարցարզույցում Ալիև հայտարարությանը, որտեղ նա ասել էր՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա։
<<Բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր, «Եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ», -Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ «Էրդողանի հայտարարության մասերից մեկում նշված է, որ միջանցքը քաղաքական հարց է և քննարկելի հարց է։ Միջանցքի տրամաբանությունը պետք է հասկանալ։ Նախ, մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է, բացվեն, որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի։ Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
«Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»,- հավելել է Գրիգորյանը՝ նծելով,որ փոխվարչապետերի մակարդակով միջանցքի հարց չի քննարկվում։ Ըստ Գրիգորյանի՝ քննարկվում է բոլոր ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։
Հատկանշական է, որ ԱԽ քարտուղարի ներկայացրած օրակարգում Արցախի կարգավիճակի հարցն իսպառ բացակայում է։ Քննարկման գլխավոր և թերևս միակ կարևոր թեման միջանցքների հարցն է, որն, ինչպես հայտնի է, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած օրակարգն է, որով փաստացի առաջնորդվում է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Իսկ Հայաստանի հարվաով անցնող միջանցքի հարցը Փաշինյան-Ալիև հանդիպման համար շատ ավելի գլոբալ և լուրջ հարց է։ Քանի որ Հայաստանը ընդունել է միջանցքի հարցը քննարկելու թուրքաական խայծը, այժմ արդեն ստեղծվել է մի վիճակ, երբ Սյունիքի միջանցքը կարող է շարժել նար այլոց հետաքրքրությունը՝ դառնալով տարածաշրջանային նոր բախման թիրախ։  
Հատկանշական է, որ ՀՀ ԱԽ քարտուղարի կողմից արված հայտարարությունից մեկ օր անց Ալիևը իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե չի լինի վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի թեմային: «Կարգավիճակ չկա: Բոլոր կողմերը պետք է մոռանան այս հարցը»,- ասել է Ալիևը: Նա ափսոսանք է հայտնել, որ կարգավիճակի թեման դեռ քննարկվում է մի շարք երկրների կողմից:
«Բանակցությունների սեղանի շուրջ մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք Ադրբեջանում ապրող հայերին տալ ինքնակառավարման որոշակի իրավունքներ: Այս մասին քաջատեղյակ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սակայն հայկական կողմը միշտ մերժել է այդ առաջարկները ՝ անկախություն պահանջելով այն տարածքների համար, որոնք կոչում էին «Լեռնային Ղարաբաղ»: Այնուամենայնիվ, պատերազմի ավարտից և հակամարտության կարգավորումից հետո անիմաստ է խոսել գոյություն չունեցող «կառույցի» կարգավիճակի մասին: Սա ասում ենք ոչ միայն մենք, այլև համաշխարհային հանրությունը», -ասել է Ալիևը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ երկրներն են խոսում Արցախի կարգավիճակի մասին։ Փաստորեն, պաշտոնական Երևանն այդ մասին լռում է, հետևաբար Ալիևի անհանհգստությունն այս հարցի հետ կապված ունի այլ հասցեատեր։
Ալիևը հայտարարել է նաև, որ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի:
«Եթե նրանք (խմբ.- հայկական կողմը) դա անեն, բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ:
Թե որը կլինի ադեկվատ արձագանքը ականապատ քարտեզների դիմաց, Ալիևը չի մանրամասնել։ Նախկինում հայկական կողմն ականապատ քարտեզների դիմաց որոշակի թվով գերիների է հետ ստացել։ Սա այն դեպքում, երբ գերիների վերադարձի հարցը, որպես պարտադիր կետ ամրագրված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ։ Իսկ Բաքվի բանտերում առ այսօր պահվում և խոշտանգվում են հայ գերիները։


Հայկ Դավթյան

Հ․ Գ․Նյութն արդեն հրապարակված էր, երբ  պաշտոնական տեղեկություն տարածվեց Նիկոլ Փաշինյանի Վիլնյուս կատարած այցի մասին, որտեղ նա հայտարարել է․ <<Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին>>։ 

 

դիտվել է 4250 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am