Սիրիան եւ նավթի թեմաները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 19-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Խորհրդակցության մասնակիցները մանրամասն խոսել են սիրիա-թուրքական սահմանին սրված իրավիճակի մասին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել նավթի համաշխարհային շուկաներում իրավիճակի մասին: Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նավթի գները քննարկվել են «օտարերկրյա գործընկերների հետ Էներգետիկայի նախարարության գծով վերջին շփումների ընթացքում»: Բացի այդ, ինչպես հաղորդել է Պեսկովը, խորհրդակցությանը քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի սոցիալ-տնտեսական հարցեր, տեղեկացնում է NTV-ն: Խորհրդակցության մասնակիցների թվում են եղել խորհրդարանի երկու պալատի նախագահները, ուժային գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ կրեմլյան աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
