Կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում որոշում ընդունվեց 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարքներն արգելելու և դրանք բացառապես անկանխիկ եղանակով իրականացնելու մասին։ Այս կանոնն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարից և խախտման համար կիրառվելու են տուգանքներ։
Դրանից ընդամենը 1 օր անց՝ հոկտեմբերի 1-ին, բազմաթիվ բանկերի հաճախորդներ չէին կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ միայն բանկային հավելվածների, այլ նաեւ վճարային տերմինալների եւ բանկոմատների միջոցով: «ArCa» համակարգն ըստ էության խափանվել էր։ Սուպերմարկետներում սովորական գնման ժամանակ քարտի միջոցով վճարում կատարել ուղղակի հնարավոր չէր, քանի որ առաջացել էր պրոցեսինգային խնդիր, և բանկային ողջ համակարգը կոլապսի էր ենթարկվել: Տարբեր բանկերից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ «ArCa» համակարգում պրոցեսինգային խնդիր է առկա, որի հետեւանքով ընդհանուր խափանում կա բանկային ողջ համակարգում: Լրատվամիջոցը հայտնում է, որ խնդիրն այս պահին լուծման փուլում է, բայց դեռեւս պարզ չէ՝ կոնկրետ ինչ ժամկետներում կվերանա խափանումը:
Փաստորեն, կառավարությունը իբր բարեփոխում է իրականացնում, այն դեպքում, երբ տարրական տեխնիկական խնդիրներն անգամ լիրաժեք լուծված չեն։ Հիմա պատկերացնենք, որ անկանխիկ գործարքների նոր կարգավորումներն արդեն ընդունված են, և մարդիկ, օրինակ, պլանավորել են վճարել վիրահատության համար, սակայն փոխանցում կատարել հնարավոր չէ, իսկ կանխիկ վճարում կատարելն արգելված է։ Կամ էլ, ասենք, գնացել եք ռեստորան՝ նշելու Ձեր տարեդարձը։ Կարգին կերուխումից հետո, երբ արդեն եկել է վճարման պահը, պարզվում է՝ քարտային փոխանցում չեք կարող անել, իսկ կանխիկ գումար չունեք, ավելին՝ եթե անգամ ունեք, իրավունք չունեք վճարել, քանի որ ձեր կերուխումի արժեքը գերազանցել է 300 հազար դրամը։ Եթե իրապես ամեն ինչ պատկերացրել եք, ուրեմն բարի գալուստ խենթանոց։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը