Կապիտալի վերաբաշխման հայկական թշվառությունը՝ հատուցո՞ւմ թշնամուն հանձնված Սոթքի հանքի դիմաց

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 30-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է դարձել և տնօրինում է Հայաստանի ամենախոշոր հարկատու ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսը։

Կառավարությունը այդ բաժնեմասը՝ որպես նվիրատվություն, ստացել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից, որի մասին Հայաստանի պետական ռեգիստրում ոչ մի տվյալ չկա։ Ավելի ուշ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ նորահայտ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող դուստր ձեռնարկություն է, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերն է։

Կառավարության տարածած պաշտոնական տեքստում մասնավորապես նշվում է․
««Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ կառավարությունը ուրախ են հայտարարել, որ Ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։
«Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%֊ը։

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն գործարքի իրականացումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք հանդիսանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գործարքը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Շնորհակալություն ենք հայտնում «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները»»:

Այսպիսով՝ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում։ Անհասկանալի հանգամանքներում փոխվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը։ Հայտնի չէ, թե ինչ գնով և ինչ ընթացակարգով է նախկին սեփականատերը հրաժարվել Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունից և ինչ հանգամանքներում է նոր սեփականատերը իր բաժնեմասի մեկ քառորդը նվիրել ՀՀ կառավարությանը։Ըստ էության մենք գործ ունենք սեփականություն խլելու դասական օրինակի հետ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թերևս պատժում է կոմբինատի արդեն նախկին սեփականատեր Վահե Հակոբյանին՝ քաղաքական անհնազանդության համար։ Վերջինս, ինչպես հայտնի է, միացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմին։ Նախընտրական քարազորաշվի ժամանակ Փաշինյանը սպառնում էր մուրճով, որն արդեն ուղիղ հարվածով առաջինը իջնում է քաղաքական հակառակորդների գլխին։

Տեղի ունեցածից հետո արտասահմանյան որևէ լուրջ ընկերություն երբեք Հայաստանում իրական և երկարատև ներդրում չի կատարի՝ շատ լավ հասկանալով, որ իր հետ ևս մի գեղեցիկ օր կպատահի այն, ինչ պատահել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին սեփականատիրոջ հետ։ Մեկ այլ հարց է նաև, թե ինչ պրոֆեսիոնալ մակարդակով է կառավարությունը կառավարելու իրեն պատկանող բաժնեմասը։
Հավելյալ նշենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությանն է պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրը, որի մեծ մասը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի թղթի ստորագրումից հետո անցավ Ադրբեջանին։
«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն, որի անունը հիշատակված է կառավարության հաղորդագրության մեջ, ռուս մեծահարուստ գործարար է։ Նա երկար տարիներ ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել, գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի արտասահմանյան ակտիվների կառավարմամբ զբաղվող դուստր ձեռնարկություններից մեկը, մի քանի անգամ հայտնվել է Forbes ամսագրի միլիարդատերերի ցանկում։

Ըստ համացանցում և ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների՝ ռուս միլիարդատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնեմասի համար վճարել է ընդամենը 68 միլիոն դոլար, որի 25 տոկոսը (17 միլիոն դոլար արժեքով) նվիրել է ՀՀ կառավարությանը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3037 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am