Ատրճանակով մրցավարը փորձել է ձերբակալել իրեն հարվածած ֆուտբոլիստին. տեսանյութ
Բրազիլիայի սիրողական լիգաներից մեկի խաղի ժամանակ հանդիպման մրցավար Կամիլու Էուստակյու դե Սոուզան, ով նաև ոստիկան է, ֆուտբոլիստներից մեկի կողմից հարված ստանալուց հետո մոտեցել է պահեստայինների նստարանին ատրճանակը վերցնելու համար: Խաղացողը փախչել է դաշտից, իսկ մրցավարի օգնականները կանգնեցրել են նրան:
