Էրդողանը հրավիրել է Պուտինին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա պատասխան այցով։ Այս մասին հայտնում է NTV-ն։
«Ես առաջարկեցի նրան պատասխան այց կատարել առաջիկայում։ Նա դրան դրական վերաբերվեց»,- ասել է Թուրքիայի նախագահը:
