Աղմկահարույց ձեբակալության հաջորդ «զոհը». անունը հայտնի է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի բավարարեց նախկին նախարարին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը` Պատրոն Դավիթը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Մասնավորապես, նրանք ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, խոսքը անորա հրթիռների գնման մասին է:Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Ինչու եւ ինչպես իշխանությունների երբեմնի կուռք Դավիթ Տոնոյանը հայտնվեց կալանավորի աթոռին, կարելի է ենթադրել՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի գործելաոճն ու ձեռագիրը, կարելի է ենթադրել, նրան թարմ սկանդալ է հարկավոր, աղմուկ, որի տակ կարող է քողարկել իր հերթական հակապետական քայլը: Հիշենք, որ խորհրդարանական ուսապարկերի եւ ընդդիմության ծեծկռտուքի ժամանակ Գորիս-Կապան ավտոճանապարհը փակվեց ՀՀ եւ իրանական ավտոմեքենաների համար, Աղվան Հովսեփյանին ձերբակալելու օրերին Վրաստանում էր դավադիր ծրագիր իրագործում՝ հանդիպելով թուրք պաշտոնյաների հետ, վաղը կլսենք այս աղմկոտ հանցագործությունների ներքո ինչ դավադրություն է կատարվել Հայաստանի թիկունքում: Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս հասել է սահմանագծին եւ դաշնակիցներ ու թիմակիցների չի խնայում, եթե հերթը հասել է պատերազմի իր հանցակցին, ապա կարելի է սպասել, որ հաջորդը իր ամենա-ամենա մերձավորներն են լինելու, ասենք՝ բունկերի տիրուհի Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, թե ինչպիսի ակնածանք կար Տոնոյանի նկատմամբ իշխող թիմում, երբ նա նախարար էր, կամ նոր էր նշանակվում այդ պաշտոնում, ճիշտ նույնպիսի, ինչպիսի Արթուր Վանեցյանի նկատմամբ էր: Նա Նավակ Ճոճող անունով հայտնի Վիլեն Գաբրիելյանի կուռքն էր, որն այսօր ՔՊ-ից պատգամավոր է։ Իսկ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իր հեռախոսի էկրանը Տոնոյանի նկարով էր զարդարել ու նրան համարում էր սպարապետ: Արարատ Միրզոյանը Տոնոյանի նշանակումից հինգ պակաս այսպիսի գրառում էր արել. «Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»։
Թե ինչու եւ ինչպես այդ <<ազնիվ ու պրոֆեսիոնալ>> մարդը երեք տարում դարձավ հանցագործ, արդյոք միջավայրը ստիպեց նրան այդպիսին դառնալ, այս հարցերի պատասխանները պետք է տան Տոնոյանն ու իր սրտի իշխանությունները, որոնց համաձայնեց երեք տարի ծառայել:
Չնայած Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պողոսյանն ի աջակցություն Տոնոյանի գնացել են դատարան եւ հարցազրույցներ տվել, թե Տոնոյանը մեղավոր չէ, սակայն Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատողները երկու օր է առաջ են մղում այն գիծը, որ ի հեճուկս ոմանց, որոնք քաղաքական են որակում այս ամենը բանակը թալանողներն ու պետականության հիմքերը քանդողները պատասխանատվության են ենթարկվելու:
Ճիշտ նույն մարդիկ են, որոնք վերջին տարիներին թմբկահարում են, թե նախկիններն են բանակը թալանել՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, բայց չգիտես ինչու այսօր Նիկոլ Փաշինյանի անունը չեն հնչեցնում, այն դեպքում, երբ թիվ մեկ պատասխանատուն, գերագույն հրամանատարն ինքն է եւ առանց իր առնվազն իմացության ՊՆ-ն միլիարդների գործարք չէր կատարի, եթե անգամ նրան մոլորեցրել են, ապա խնդիրն իր մեջ է, չի կարողացել պատշաճ վերահկողություն սահմանել պետության անվտանգային հարցերում: Իսկ իրականում անհիմն չեն Միքայել Մինասյանի այն հայտարարությունները, թե Փաշինյանը Պատրոն Դավիթի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգայի սեւ շուկա եւ ՌԴ-ից գնած զենք է վաճառել Թուրքիային ու այլ երկրների, որի իրավունքը չուներ:
Եւ այս տեսանկյունից առաջինը մեղադրյալի աթոռին պետք է նստեր Նիկոլ Փաշինյանը, իսկ ընդհանուր առմամբ նորմալ երկրում Դավիթ Տոնոյանը պատասխանատվության կենթարկվեր պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո, երբ բազմաթիվ թերացումների ու բացթողումների մասին հայտնի դարձավ:
Պատերազմից հետո, արդեն իր պաշտոնից հրաժարական ներկայացրած, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր եզակի հարցազրույցի ժամանակ, պատերազմի իր միակ «սխալը» թեեւ համարեց այն, որ չի կարողացել ապահովել հորիզոնական կապը՝ գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և Արցախի պաշտպանության բանակի միջև, սակայն դա միակ ու ճակատագրական սխալ է, որը հազարավոր մարդկային կյանքեր եւ հայրենիքի կորուստ է արժեցել:
Իսկ այդ կապի բացակարությունը կարելի է պատկերացնել, թե ինչպիսի քաոս է առաջացրել պատերացմի դաշտում, թիկունքում, բանակի լրահամալրման ժամանակ, այդ միակ սխալի հետեւանքով դիցուք առաջնագծում այնպիսի բարդակ է եղել, որ Շուշիում մերոնք իրար վրա են կրակել:
Այսքանից հետո որտեղ էր Դավիթ Տոնոյանը, ինչու պատասխանատվության չենթարկվեց եւ միայն հիմա հափշտակության ծիծաղելի գործով են ասպարեզ բերել, որ վաղը, երկու ամիս անց հայտարարեն, թե ապացույցների բացակայության հիմքով գործը կարճվում է, Տոնոյանն էլ մեղավոր չէ:

Անի Սահակյան
 

դիտվել է 10496 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am