Կոչ բոլոր ատյաններին՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու վերադարձման ուղղությամբ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հայտարարությունը Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին գերի վերցնելու դեպքի կապակցությամբ Հայտարարություն Ս.թ. հունիսի 20-ին դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում է հայտնվել ՀՀ քաղաքացի 43-ամյա Զավեն Կարապետյանը։ Հունիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել հայկական կողմից դիվերսիա կազմակերպելու փորձի և հայ զինծառայողի գերեվարման մասին։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ կողմից տեսանյութ է տարածվել, որում «դիվերսանտը» ներկայանում է որպես 1974թ. ծնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան Տավուշի մարզի Դովեղ գյուղից։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց դիվերսիայի որևէ փորձ իրականացնելու և զինծառայող կորցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը հայտնեց, որ իրենց համայնքում նման անձ չի բնակվում։ Մինչդեռ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատեց, որ տեսանյութում Վանաձորի բնակիչ Զավեն Կարապետյանն է։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հարկ է համարում հիշեցնել, որ 2014 թվականին Ադրբեջանի տարածքում էր հայտնվել ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը, որին նույնպես ադրբեջանական կողմը ներկայացնում էր որպես դիվերսանտ։ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է 2014թ. օգոստոսի 7-ին, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին մահացել անազատության մեջ։ Նրա մարմինը վերադարձվել է խոշտանգված։ Նույն տարում՝ ավելի վաղ հայ-ադրբեջանական սահմանը հատել էր նաև ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերության մեջ էր մնացել՝ նույնպես ենթարկվելով խոշտանգումների։ Նա հայկական կողմին վերադարձվել էր առողջական լուրջ խնդիրներով և երկու ամիս անց՝ մայիսի 20-ին մահացել։ Գնահատելով Ադրբեջանի գործողությունները` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Կիրակոսյանը փաստում է, որ վերջին տարիներին ավելի ակնհայտ է դարձել ադրբեջանական իշխանությունների և, առհասարակ, հասարակության հակամարդկային վերաբերմունքը։ «Ադրբեջանը երբեք այսքան հեռու չի եղել մարդու կյանքի իրավունքը և արժանապատվությունը հարգելու քաղաքականությունից, ինչը ՀՀ քաղաքացու ճակատագրով մտահոգվելու լուրջ պատճառ է»,- նշել է Ա.Կիրակոսյանը: Հաշվի առնելով վերոգրյալ նախադեպերը` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» կոչ է անում.   Միջազգային իրավասու բոլոր ատյաններին, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Եվրոպայի Խորհրդին՝ -անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու վերադարձման և նրա անվտանգության ապահովման ուղղությամբ։   ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ -բարձրացնել գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը բոլոր իրավասու միջազգային կառույցներում և պահանջել միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու վերադարձման և նրա անվտանգության ապահովման ուղղությամբ։   ՀՀ իշխանություններին՝ -ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սահմանային ռեժիմի պատշաճ կառավարում իրականացնելու և ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի ՀՀ քաղաքացիները չհայտնվեն Ադրբեջանի տարածքում։   Ադրբեջանի իշխանություններին՝ -հավատարիմ մնալ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով և 1949 թ. Ժնևյան կոնվենցիաներով և կից արձանագրություններով ստանձնած իր պարտավորություններին, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու Զավեն Կարապետյանի ֆիզիկական անվտանգությունը մինչև նրա Հայաստան վերադառնալը:   Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am