Նամակ քաղաքապետին՝ «Կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակում է  վրդովված քաղաքացուց իրեն հասցեագրված նամակը, որն ուղղում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանին «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանից Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երեկ կեսգիշերին ՖԲ-ով  նամակ եմ  ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում  վրդովմունքն ու  զայրույթը փոխանցվել է  ինձ   և  հույս  ունեմ, որ  այն կփոխանցվի նաև Ձեզ: Քաղաքացու  գրածը մեջբերում եմ բառացիորեն. «Բարի  կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ  ձեզ   ու այս պահին համոզվեցի, որ  անելանելի  վիճակում  զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր  թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով  մոտեցել է հ.12  երթուղին սպասարկող 1337  համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին  կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է  ու  սայլակով դիմավորում ենք: Վարորդը  քշել ու հեռացել է գոռալով՝  կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա: Ուզում եմ  կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ  հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը  հաշմանդամներին մատչելի դարձնելու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու  հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ»: Կարծում եմ  Դուք նույնպես   տեղը տեղին վրդովվեցիք, որովհետև  քաղաքում տրանսպորտի  վիճակի պատասխանատուն  Դուք եք  ու  վստահ եմ, որ  այդ երթուղու  տիրոջն ու վարորդին  պիտի պարտադրեք   առնվազն  ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք  այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել  և նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել  Հասմիկ Սողոմոնյանի  աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ   այլևս երբե՛ք   և ոչ մեկի հետ  նման կերպ չվարվի: Կանխավ   շնորհակալություն: Հարգանքով՝                    Անահիտ   Բախշյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am