Էրդողանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ այցի ընթացքում միջոցառում անցկացնելու ցանկության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ տեղեկացնելով Համբուրգ այցի ընթացքում միջոցառում անցկացնելու ցանկության մասին: Էրդողանը մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին: Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով գերմանական «DW» թերթին, տեղեկացնում է, որ պաշտոնական գրության մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը: «Երեկ Թուրքիայի նախագահից պաշտոնական դիմում ենք ստացել, որտեղ նա ցանկություն է հայտնել G20-ի գագաթնաժողովի շրջանականերում հանդիպել իր քաղաքացիների հետ»: Նշվում է, որ Գերմանիան չի ցանցկանում, որ Էրդողանը որևէ միջացառում կազմակերպի: Նման միջացառման անցկացմանը դեմ է արտահայտվել նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը: Նա ընդգծել է, որ այն քաղաքական գործիչները որոնք, իրենց երկրներում ոտնահարում են եվրոպական արժեքները, չեն կարող Գերմանիայում կազմակերպել միջոցառումներ, որտեղ սադրիչ ելույթներ կունենան: «Չեմ ցանկանում, որ նախագահ Էրդողանը, որը Թուրքիայում ընդդիմադիրներին և լրագրողներին բանտ է նետում, Գերմանիայում միջոցառում կազմակերպի»: Շուլցն ընգծել է միջոցառման մերժման պատճառի հստակեցման անհրաժեշտությունը: «Այս հարցում կարևորը կետն այն է, որ Էրդողանն իր երկրի ներքին խնդիրները չտեղափոխի Գերմանիա»: Հիշեցնենք, որ գարնանը Գերմանիան և մի շարք եվրոպական երկրներ թուրք պաշտոնյաներին արգելել էին իրենց տարածքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացնել ու ելույթներ ունենալ:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am