Պուտին-Էրդողան հանդիպումն ու Հայաստանի հարցը. «Անսպասելի ավարտ» են կանխագուշակում

Այսօր Սոչիում կայանալիք ռուս-թուրքական գագաթաժողովին քննարկվելու է նաև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում, երեկ հաղորդեց Կրեմլը՝ մանրամասնելով, որ երկու երկրների նախագահները կանդրադառնան Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի և Անդրկովկասի հարցերին։

Օրեր առաջ Էրդողանը հայտարարեց, թե Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը։ Արդեն հայտնի է, որ հանդիպումը անցնելու «տետ ա տետ» ձևաչափով։ Թեև Պուտինը շուրջ տասը օր է՝ իր բոլոր հանդիպումներն անցկացնում է տեսակապի միջոցով, սակայն Կրեմլի խոսնակը նախօրեին ասաց, որ Էրդողանի դեպքում նա խախտելու է ինքնամեկուսացման ռեժիմը։ Վերլուծաբանների համոզմամբ, դրա համար լուրջ պատճառներ կան. չնայած երկկողմ հավակնոտ ծրագրերին՝ Թուրքիան և Ռուսաստանն այսօր նաև մի շարք տարաձայնություններ ունեն, որոնցից ամենասուրն այս պահին իրավիճակն է Սիրիական Իդլիբում։

«Անկարան անհանգստացած է, որ այս տարածքում օդային հարձակումները վերջին շրջանում բազմապատկվել են, ինչը հակասում է Ռուսաստանի հետ ստորագրված հուշագրին», - օրերս հայտարարեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի մի զգալի մասը դեռ մնում է Անկարայի աջակցությունը վայելող ընդդիմադիրների և թուրքական զինուժի վերահսկողության տակ։ Այստեղ թուրքական բանակի մի քանի դիտակետ է տեղակայված։

Ավելի վաղ Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները պայմանավորվել էին, որ երկու երկրների զինվորականները համատեղ պարեկություն պետք է իրականացնեն։ Իրավիճակը, սակայն, վերջին ամիսներին խիստ լարվել է, Թուրքիան նոր ստորաբաժանումներ է տեղափոխել Իդլիբ։ «Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ համաձայնագրի սկզբունքներին և մանրակրկտորեն կիրառում ենք դրանք:

Այնուամենայնիվ, վերջին շրջանում ավելացել է օդային հարձակումների թիվը: Մենք հայտարարեցինք, որ դա չի համապատասխանում փոխըմբռնման հուշագրին: Այս հարցի վերաբերյալ բոլոր մակարդակներում քննարկումները շարունակվում են», - Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Այսպես, ըստ պաշտոնական Մոսկվայի պարբերաբար ընդգծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են և բազմաբովանդակ, և երկկողմ հարուստ տնտեսական համագործակցությունը, ըստ Կրեմլի խոսնակի, նույնպես լինելու է բանակցությունների օրակարգում։ Միևնույն ժամանակ, թուրքական կողմն օր-օրի խստացնում է հռետորաբանությունը Ղրիմի բռնակցման հարցում։ Մյուս կողմից, թե' պաշտոնական Մոսկվան, թե' Անկարան հավաստիացնում են, թե Էրդողանն ու Պուտինը հաստատակամ են ոչ թե խորացնել առկա խնդիրները, այլ գտնել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նախկինում։ Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ Սոչիում կայանալիք հանդիմանը շատ կարևոր որոշում է կայացվելու։

Թե կոնկրետ ինչ որոշման մասին խոսքը, Էրդողանը չի մանրամասնում։ Վերլուծաբանները գրում են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի մասին է։ Անցած կիրակի այս մասին նաև էրդողանն էր հայտարարել ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում. - «Անկարան մտադիր է ռուսական S-400-ների երկրորդ խմբաքանակը ձեռք բերել։ Որևէ մեկը չի կարողանալու միջամտել և թելադրել մեզ, թե ինչպիսի պաշտպանական համակարգեր գնենք և որ երկրից։ Որևէ մեկը չի կարող սրա վրա ազդել, միակ որոշողը մենք ենք»։

Ամերիկյան կողմը դեռ անցած տարեվերջին էր պատժամիջոցներ սահմանել դաշնակից Թուրքիայի նկատմամբ՝ պնդելով, թե ռուսական համակարգերի տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ երկրում վտանգի տակ կդնի ողջ Հյուսիսատլանտյան դաշինքը։ Նախօրեին էլ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարել է, թե այդ պատժամիջոցները կարող են է'լ ավելի խստացվել։ Ռուսաստանը և Թուրքիան S-400-ի մասին պայմանագիրը ստորագրել էին 2017-ին։ Դրանց առաջին խմբաքանակը Անկարա է հասել 2019-ին։ Ի դեպ, թուրքական աղբյուրները ակնարկում են, թե երկկողմ ռազմական համագործակցությունն այսքանով կարող է չսահմանափակվել։

Մասնավորապես, Milliyet-ը գրել էր, որ Սոչիում կայանալիք հանդիպումը անսպասելի ավարտ կարող է ունենալ։ Հիշեցնելով, թե ինչպես էր Էրդողանը Մոսկվա այցի ընթացքում Պուտինի հետ միասին ուսումնասիրել Су-57 ռազմական օդանավը՝ թերթը ենթադրում է, որ Էրդողանի հայտարարած կարևոր որոշումները կարող են կապված լինել ռազմական այդ օդանավերը ձեռք բերելու հետ։

Պուտին-Էրդողան հանդիպումը կարող է շրջադարձային լինել որոշ առումով նաև Հայաստան-Ադրբեջան առճակատման հարցում, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում: Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, նշել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է` հիմնական խնդիրը, որի պատճառով Անկարան սառեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Երևանի հետ և փակել սահմանը, «Ղարաբաղի օկուպացիան էր»: «Այժմ, երբ այդ խնդիրը լուծվել է, ըստ էության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չկա, միաժամանակ, կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն», ֊ ասել է նա: Չկարգավորված հարցերի շարքում Էրդողանի խոսնակը նշել է խաղաղության համաձայնագրի բացակայությունը: «Դա անհրաժեշտ է Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, դա շատ լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա», ֊ հայտարարել է Իբրահիմ Քալընը:

Կարո՞ղ են Պուտինն ու Էրդողանը համաձայնության գալ հայ-թուրքական թեմայով, այո, կարող են: Բայց դրա համար հարկավոր է, որպեսզի Հայաստանը ստորագրի Բաքվի ու Անկարայի պատկերացրած պայմաններով խաղաղության համաձայնագիր:
Անկարան՝ միացած Բաքվին, իր պայմաններն է թելադրում Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա, օրերս ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների նիստի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն բաց ասաց, թե ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հուսադրող հայտարարություն է արել, և Թուրքիայի նախագահը դրանք հավանությամբ է ընկալել։ «Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ։ Սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը», ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։

Այնպես որ, Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումն, այս տեսանկյունից կարող է շրջադարձային դառնալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4797 անգամ
Լրահոս
Ավինյանը Երևանի տոնին մասնակցում է «New York» գրառմամբ վերնաշապիկով. Կարեն Հեքիմյան Արտակարգ դեպք «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Կառուսելի ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված 6-ամյա երեխան մահացել է Արամուսում տեղի ունեցած սպանությունների դեպքով քրեական գործ է հարուցվել Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված Արամուսի դաշտում ամուսիններին սպանել են. մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր. Արմլուր Արտաշատի խճուղում ճակատ ճակատի բախվել են «Opel»-ն ու «VAZ 2121»-ը. վարորդները սթափ են եղել Ավինյանի անհիմն պնդումները 1,5 մլրդ դրամ պետական ներդրման մասին Արամուսի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները չեն ընդհատվել, շարունակվել են նախագահական վարչակազմերի միջոցով Ադրբեջանի քաղաքացիներին արդեն երեք օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մերձմոսկվայի օդանավակայանից․ ձերբակալել են հեռախոսում 44-օրյա պատերազմից լուսանկարների համա՞ր Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ոն՞ց եղավ` հենց «անմեղ» Տիգրան Ավինյանի ծանոթները ստացան միլիոնավոր դոլարների աջակցություն. Արթուր Չախոյան Պարզ թվացող պատկերում կոդավորված է խորը ուղերձ․ արցախցին ներկայացվում է ցուպը ձեռքին պարտված, խղճահար թափառական. Արմեն Հովասափյան Մերձավանում ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են անում․ դիմելու են կառավարությանը Ավինյանի կոռուպցիոն բուրգի վերաբերյալ տասնյակ նոր ապացույցներ են տրվել, բայց հրաժարվում են հետաքննել․ Պեդրո Զարոկյան Քանդակագործ Արման Նուռն ամուսնացել է Երևա՛ն, քո հազարամյակները չեն փոխվել իշխանական քմահաճույքներից․ Դավիթ Անանյան Իսրայելը պատրաստ է անհապաղ ընդունել Գազայի հատվածի բոլոր պատանդներին․ Նեթանյահու Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը անվանվում է «ստրատուս» Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am