Չավուշօղլուն սահմանեց Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» գինը

Հայաստանի գլխին պատերազմ ու պարտություն բերած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին։ Խաղաղությունն, իհարկե, լավ բան է, բայց դրան հնարավոր չէ հասնել լոզունգներով, թշնամուց խաղաղություն մուրալով, այն էլ՝ պարտության խորհրդանիշի միջոցով։

Որքան շատ է Փաշինյանը խոսում խաղաղության մասին ու այն մուրում Թուրքիայից և Ադրբեջանից, այնքան շատ են նրանք կոշտացնում իրենց դիրքորոշումները և խոսում նախապայմանների լեզվով։

Խաղաղություն մուրալու շրջանակներում Նիկոլ Փաշինյանը «դրական ազդակներ» էր զգացել Թուրքիայից ու շտապել էր հանդիպել Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Վերջինս կուլիսային ու միջնորդավորված խնդրանքին պատասխանել էր հրապարակային մերժումով՝ հանդիպման համար առաջ քաշելով մի շարք նախապայմաններ։ Դա դիվանագիտական ապտակ էր։

Թուրքիայի արտգործնախարարն օրերս ավելի կոնկրետացրեց իրենց դիրքորոշումը Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» մասով։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր դեռ չկա։ Փաշինյանը հայտարարություններ արեց, մենք դրանք դրական ընդունեցինք։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի առաջարկ է արել Հայաստանին։ Հայաստանն առայժմ դրական պատասխան չի տվել։ Բայց ցանկացած քայլ մենք կքննարկենք Ադրբեջանի հետ և համատեղ կձեռնարկենք»,–հայտարարել է Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կազմակերպած համատեղ ասուլիսի ժամանակ։

Այլ կերպ ասած՝ Չավուշօղլուն նշել է, որ հայ–թուրքական հարաբերությունները կախված են լինելու հայ–ադրբեջանական հարաբերություններից ու Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների բավարարումից։

Այդ նախապայմաններն են՝

–Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը,

–Սյունիքի միջանցքի տրամադրում (Ալիևը Սյունիքի փոխարեն սկսել է օգտագործել «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, ինչը բացահայտում է նրա իրական նպատակները)։

Բացի այս՝ Թուրքիան էլ իր հերթին ունի նախապայմաններ։ Դրանք են՝

–ՀՀ–ի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում,

–տարածաշրջանային անվտանգության «3+3» թուրքական առաջարկին համաձայնում, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն Արցախի հարցում կզրոյանա, իսկ Թուրքիան կդառնա մեր տարածաշրջանի փայատեր ՌԴ–ի հետ։

Թուրքիան ու Ադրբեջանն այլ նախապայմաններ էլ ունեն, բայց սրանք այն հիմնականներն են, որոնց բավարարումը փաստացի կնշանակի ՀՀ–ի չգոյություն։

Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանը նախապայմաներ չունի։ Մասնավորապես՝ գերիների վերադարձ և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերում։

Կարելի է առանց մեծ դժվարության կանխատեսել, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են նախապայմանների լեզվով խոսելն ու լկտի պահվածքը։ Քանի դեռ Հայաստանում իշխում է «Պարտության» կուսակցությունը և մեր երկիրը ներկայացված է պարտության դեմքով, նվաստացումն անդադար է լինելու։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 528 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am