Ի՞նչ փոխվեց Նյու Յորքում Հայաստանի հարցով. ԱՄՆ ճնշումից հետո Էրդողանը շտապում է հանդիպել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ «լավ ուղերձներ» է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Այժմ այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել», - ասել է Էրդողանը լրագրողներին։ Նա նշել է, որ այդ հարցը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,-ասել է Էրդողանը:

Փաստորեն, առաջին անգամ Էրդողանն էլ Փաշինյանի կողմից ուղերձները «դրական» համարեց: Հայաստանն ու Թուրքիան, ինչպես ասում են, «պասերով» առաջ են ընթանում:
Նյու Յորքում վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան հարցը եղել է առանցքային հարցերի շարքում:

Ըստ ամենայնի Նյու Յորքում Էրդողանին հասկացնել են տվել, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է դադարեցնեն Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից և խաղաղության հասնելու ճանապարհին հստակ քայլերի դիմեն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ևս քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին Միացյալ Նահանգների մասնակցության վերաբերյալ հատուկ ճեպազրույցում Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է. - «Հանդիպումը, որը տեղի ունեցավ կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևեց մոտ մեկ ժամ: Իհարկե, նրանք քննարկեցին Աֆղանստանը, խոսեցին նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»:

Հարևան Իրանն էլ իր հերթին երեկ Հայաստանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել... Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռաիսին հայտնել է իր վարչակազմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում և նշել, որ երկկողմ սերտ համագործակցությունը համապատասխանում է երկու հարևանների շահերին ու կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին հղած Իրանի նախագահի շնորհավորական ուղերձներում։ Հայաստանի վարչապետին հղած ուղերձում Իրանի նախագահը ողջունել է Թեհրանի ու Երևանի միջև փոխշահավետ համագործակցությունը, որը նրա խոսքերով՝ վերջին տարիներին քանակապես և որակապես աճել է։ Էբրահիմ Ռաիսին նաև նշել է, որ Իրանի ու Հայաստանի նոր կառավարությունները նոր դարաշրջանում կարող են հասնել նշանակալից ձեռքբերումների, նպաստել տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը ու բավարարել երկու բարեկամ ժողովուրդների շահերը։

Հարևան Վրաստանը ևս Հայաստանի շուրջ իրադարձություններին բավական ուշադրությամբ է հետևում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։ «Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», - դիմելով Էրդողանին` հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում հայ-վրացական համագործակցությունը», պաշտոնական Թբիլիսին է ուղերձ հղել Երևանին: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում, գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում։

Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնում «այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար»։ «Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։ «Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը», - իր ուղերձում գրել է Վրաստանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այց կատարեց սեպտեմբերի 8-9-ը։ Այդ այցից տասն օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը վրացի պաշտոնակցի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել իրեն։ Էրդողանն ու Ղարիբաշվիլին երեկ հանդիպում են ունեցել Նյու Յորքում և քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։

Նյու Յորքում որոշակի ճնշման ենթարկվելուց հետո, հիմա Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ: Հայաստանի շուրջ կումունիկացիոն հարցերում, ինչպես երևում է, հստակ քայլերի ժամանակն արդեն հասունացել է, և բոլոր կողմերն աշխատում են իրենց «բաժինը» ստանալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4620 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am