«Խեղճ Նիկոլը» և «30 տարվա» հեքիաթների վկաները

Նիկոլական քարոզչությունը փոխել է իր ոճը։ Եթե մինչև 2020–ի նոյեմբերյան կապիտուլյացիան գերակայում էր պոզիտիվը և «Նիկոլ–ամենակարողի» միֆը, ապա դրանից հետո շրջանառության մեջ մտավ «խեղճ Նիկոլն ի՞նչ կարող էր անել»–ը, որին զուգահեռ «հպարտներին» մատուցվեց «30 տարվա» հեքիաթը։

Հիմա նիկոլական քարոզչամեքենան հիմնականում նեգատիվի մեջ է աշխատում։ Ասում են՝ Նիկոլը խեղճ հարիֆ է, միգուցե նաև վատն է, բայց դե իրեն նախորդողներն էլ էին վատը։ Այսինքն՝ փորձ է արվում հավասարության նշան դնել Նիկոլի բերած ավերածությունների ու նախկին բոլոր ղեկավարների թույլ տված սխալների միջև։ Հենց այդ նպատակով էլ ծնվել է «30 տարվա» հեքիաթը, որպեսզի «հպարտ» քաղաքացիներին կերակրեն դրանով, իսկ Նիկոլին էլ՝ արդարացնեն։

Հարկ է նկատել, որ այդ քարոզը որոշակիորեն տվել է իր արդյունքը։ Զոմբիացած զանգվածը թութակի պես կրկնում է «30 տարվա» մասին հեքիաթը։ Այդ հեքիաթը հրամցվում է նաև քաղաքական հայտնի շրջանակների կողմից, բայց արդեն շահադիտական նպատակով։

Օրինակ՝ գործարար Ռուբեն Վարդանյանը Նիկոլի գործողությունները գնահատելիս «30 տարվա» հեքիաթի թեզերից է օգտվում։ Վարդանյանը շատ լավ գիտի, որ Նիկոլի իշխանության տարիներին արձանագրված խայտառակությունն ու ողբերգությունը համեմատելի չեն միասին վերցրած նախկին բոլոր նախագահների արած սխալների հետ։ Գիտի, բայց օգտվում է նիկոլական քարոզչամեքենայի թեզերից ու փորձում լավը երևալ՝ թաքնվելով նիկոլական հաճախորդներ, օգտագործված գործիքներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հետևում։

Եթե Վարդանյանը ցանկանում է կայացնել իր քաղաքական նախագիծը՝ օգտվելով նիկոլական քարոզչամեքենայի թեզերից ու միաժամանակ դիստանցավորվել Փաշինյանից, ապա դա չի ստացվելու, քանզի նիկոլական թիմի թերմացքով նորը չես կարող երևալ։ Այնպես որ, ճիշտ կլինի սեփական թեզերը հորինել։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Ռուսաստանում որոշակի ֆինանսական հնարավորություններ ձեռք բերած հաջողակ խոպանչիներից ոմանք երբեմն փորձ են անում Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվել, այսինքն՝ մեզ մոտ քաղաքական խոպանչիություն անել։ Այդպիսին էր Սերժ Ջիլավյանը։ Հետո ծլեց Արկադի Վարդանյանը։ Ի հայտ եկավ Կարապետիչը և այդպես շարունակ։

Հիմա էլ քաղաքական խոպանչիների պակաս չկա։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեզանում պետական ինստիտուտներն ու քաղաքական համակարգը չեն կայացել։

7or.am

դիտվել է 889 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am