ԵՄ-ն երկարաձգեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրոպական միությունը պաշտոնապես վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ԵՄ-ի խորհրդի՝ չորեքշաբթի տարածած հայտարարությանը: Սահմանափակումները կգործեն մինչև 2018 թվականի հունվարի 31-ը: Մինչ այդ, դրանք հաստատվել էին մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը:
