ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի շենքի դիմացից մարդ են առևանգել

Բժշկական սարքը գողանալու կասկածանքը նոր քրեական գործի հիմք է դարձել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղարսլյանի պատկանող բժշկական սարքը հափշտակել են եւ վերջինիս կասկածներ է ունեցել, որ իրեն պատկանող բժշկական սարքը հափշտակել է Ռազմիկ Թուսինյանը: Արդյունքում Ցոլակ Ղարսլյանը իր ընկերների` Շավարշ Գևորգյանի, Վարուժան Կաջոյանի, Տարոն Դումոյանի հետ համաձայնության է եկել, որ Թուսինյանին պետք է առեւանգեն եւ ստիպեն, որ ըստ էության ասի, թե ինքն է տարել բժշկական սարքը, թե` ոչ : Եվ ահա 2016 թվականի սեպտեմբերի 9-ին  տղաների խումբը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի շենքի դիմաց տեղակայված ավտոկայանատեղից բացահայտ առևանգել է Թուսինյանին: Ըստ էության տղաները առեւանգելուց հետո որոշել են, թե ուր պետք է տանեն իրենց «թիրախին»: Տեղեկացանք, որ առեւանգելուց հետո տղաների խումբը Ռազմիկ Թուսինյանին տեղափոխել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ամայի տարածք: Ամենայն հավանականությամբ վերջիններս ամայի տարածք հասնելով հասկացել են, որ տարածքը ապահով չէ եւ իրենց կարող են բռնել, որոշել են իրենց «զոհին» մեկ այլ վայր տեղափոխել: Այսիպսով տղաների խումբ Շավարշ Գեւորգյանին պատկանող «Նիսսան» մակնիշի 50 QC 050 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Թուսինյանին տեղափոխել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 9 տան հասցեում գտնվող արտադրամաս, որտեղ էլ սկսվել է «կռիվ կինոն»: Տղաները սկսել են ծեծի ենթարկել Թուսինյանին՝ ձեռքբերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին: Տղաները, տեսնելով, որ Թուսինյանից չեն կարողանում որեւէ բան պարզել, թե արդյոք նա է հափշտակել Ղարսլյանին պատկանող բժշկական սարքը, նոր մեթոդների են դիմել: Օրինակ Շավարշ Գևորգյանը մետաղյա ձողով հարվածներ է հասցրել Թուսինյանի մեջքին, հարթաշուրթով քաշել են նրա ականջը, իսկ ահա տղաներից Վարուժան Կաջոյանը ծեծի ենթարկելու ժամանակ, պոլիէթիլենային տոպրակ է քաշել Թուսինյանի գլխին եւ որոշակի ժամանակ վերջինիս զրկել շնչելու հնարավորությունից։ Մանրամասները՝ armlur.am-ում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am