Որոշում կկայացվի՝ թողնե՞լ Փաշինյանին Էրդողանի ազդեցության գոտում

Հայաստանի և Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների մանդատի, վերջիններիս առաքելության, ինչպես նաև «Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ», «Ազատության» հարցմանն ի պատասխան արձագանքել է Հայաստանի կառավարությունը:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ինչի հիման վրա է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտարարել, թե հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում, և թե արդյոք Հայաստանն արդեն իսկ հայտնել է, որ կողմ է ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգմանը ևս հինգ տարով, կա՞ նման պայմանավորվածություն։

Կառավարությունը, ըստ էության, հստակ պատասխան չի տվել հարցմանը, ավելի քանի տասը օր հետո տված պատասխանում հավելել է միայն. «Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության 2021-202 6թթ. ծրագրում»:

Ռուստամ Մուրադովը, հիշեցնենք, շուրջ երկու շաբաթ առաջ ավարտեց Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի իր առաքելությունը` հայտարարելով. «Հակամարտությունից հետո ռուս խաղաղապահները ԼՂ-ում կմնան հինգ տարի։ Երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրով առաջին 5 տարին է սահմանված։ Հետո ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հետագա երկարաձգման որոշում կկայացվի»։

«Ազատության» հարցմանը մեկ այլ հարցին, թե արդյոք տեղյակ են ադրբեջանական կողմի մտադրություններից, այս հարցի շուրջ եռակողմ քննարկում եղե՞լ է, կամ ռուսական կողմը նման տեղեկություն հայտնե՞լ է հայկական կողմին, գործադիրից այսպես են արձագանքել. «Ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, ինչի մասին են վկայում ադրբեջանական կողմի գործողությունները»:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա։ Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։ Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Հիմա, երբ Անկարայից խոսում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, ավելի ճիշտ՝ Էրդողանն իր պայմաններ է թելադրում Փաշինյանին, հետաքրքիր է, թե ինչ դիրք են բռնելու այս հարցում Ռուսաստանն ու Հայաստանի հարևան Իրանը:
Իրանում լուրջ մտահոգություններ կան... Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր, ի դեպ, իր մտահոգությունն է հայտնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին հավաստիացրել է` ՀՀ-ն գիտակցում է այս հարցի զգայուն լինելը Իրանի համար, կարևորում է հարցի արագ լուծումը, հաղորդում է ԱԽ գրասենյակը:

Մոտ տասն օր առաջ ադրբեջանցի զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է:

Բաքվում Իրանի դեսպանն է արդեն երկու անգամ հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Նախորդ կիրակի էլ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը փոխանցել էր, թե իսլամական հանրապետությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար:

Տարածաշրջանը, ինչպես նկատում եք՝ եռում է: Հայաստանի շուրջ բոլորը լծվել են իրենց շահը պոկելուն: Կարծես բոլորը գիտեն իրենց շահը Հայաստանի շուրջ՝ բացի Փաշինյանից...

Ի դեպ, այս ընթացքում կարևոր լուրեր են ստացվում ռուս-ամերիկյան շփումների մասով, որոնք ևս կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանին:

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություններով` Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր կայացել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը։ Ամերիկյան կողմը հրաժարվել է մանրամասներ հաղորդել կայացած բանակցությունների մասին՝ նշելով միայն, որ դրանց ընթացքում բարձրաստիճան զինվորականները «քննարկել են [հնարավոր բախման] ռիսկի նվազեցումն ու կոնֆլիկտների լուծման ուղիները»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3370 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am