Պենտագոնի ղեկավարը Պուտինին մեղադրել է «չարիք» արարելու մեջ
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթթիսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է միջազգային ասպարեզում «չարիք» արարելու մեջ, հայտնում է AFP-ն։ Ինչպես ասել է՝ Ռուսաստանը մարտահրավեր է նետում հետպատերազմական խաղաղ ու անվտանգ աշխարհակարգին։ Նա նշել է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս Պուտինը չարիք է արարում, բայց դա չի օգնի վերականգնել բարեկեցությունը ու վերադարձնել հույսը։
