Սրբապղծություն՝ Հանրապետության Հրապարակում

Այն, ինչ տեղի ունեցեվ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում եւ գլխավորապես՝ Հանրապետության գլխավոր հրապարակում, այլ բառով, քան սրբապղծությունն է դժվար է որակել: Ամենեւին էլ խոսքը տոնի մասին չէ, Հայաստանի անկախության տոնը բոլոր հայրենասեր ու իրավագիտակից քաղաքացիների համար, անշուշտ, ամենակարեւոր տոներից մեկն է: Խոսքը այս իշխանության պնդերեսության մասին է, մի իշխանություն, որը երեք տարիների ընթացքում բառի բուն իմաստով արժեզրկել, ոչնչացրել ու փշրել է նորանկախ Հայաստանի 27 տարիների ձեռբերումները մեծիմասամբ, անտեսելով ամեն բան, անտեսելով պատերազմում մեր սուրբ նահատակների հարազատների բողոքն անգամ սեպտեմբերի 21-ին արեց այն, ինչ պլանավորել էր: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նվաճեց Եռաբլուրը, իսկ այդ ընթացքում իր պաշտպան ոստիկանապետությունը անառիկ պահեց Եռաբլուրը զոհերի հարազատներից ու լրագրողներից եւ առհասարակ շարքային քաղաքացիներից, մենք տեսանք բռնություն, լկտիություն ոստիկանների կողմից խաղաղ ակցիա իրականացնող Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, անգամ չխնայեցին զոհվածների հարազատներին, նրանցից մի քանիսին էլ քաշքշեցին, երբ փորձում էին ներխուժած դավաճան, կապիտուլանտի երեսին նետել իրականությունը: Իսկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը պարզապես սրբապղծություն էր:

Իշխանությունը իրականություն դարձրեց իր գունագեղ եւ գերթանկարժեք (ըստ որոշ լուրերի՝ 2 միլիոն դոլար է ծախսվել) միջոցառումը, որը ասում են նվիրված է մեր հերոսների հիշատակին, սակայն իրականում այդ հիշատակը ոտնատակ արվեց։ Մի՞թե մեր զոհված եղբայրները կուզենային տեսնել իրենց մտերիմների տառապանքը, որոնք կոտրված սրտերով դիտելու են, թե ինչպես է իրենց ժողովրդի մի մասը անհոգ տոնում մեր երկրի անկախությունը` անտեսելով այն փաստը, որ Եռաբլուրում թաղված են տղերք, երեխաներ որոնք այդ անկախության համար իրենց կյանքն են զոհաբերել։ Եթե գեթ մեկ ծնող, մեկ հարազատ դեմ էր այս տոնախմբությանը, ապա իշխանությունը պարտավոր էր հաշվի նստել ու հարգել նրանց ցանկությունը:

Մի՞ թե առհասարակ նշելու բան կար, երբ տասնյակ գերիներ դեռ մնում են Ադրբեջանի իշխանության կտտանքների ներքո ,այն ահասարսուռ պատկերը, որ օրերս ներկայացրեց ՄԻՊ-ը իր զեկույցում, ցանկացած գիտակից հասարակության ոտքի կհաներ իշխանության դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանին հաջողվում է անգիտակից զանգվածներին կերակրել գունագեղ տեսարաններով: Միթե նշելու բան կա, երբ երկրիդ տարածքում են գտնվում թշնամու հազարավոր զորքեր, իսկ այդ նույն թշնամու ոստիկանությունը ճնշում, առեւագում է մեր հայրենակիցներին մեր պատմական եւ սուվերեն տարածներում։ Եվ արդյո՞ք արդար է նշել` իմանալով, որ այդ նույն թշնամին ընդամենը մի քանի օր անց նշելու է հազարավոր մեր հերոսների սպանությունը և մեր պատմական հողերի զավթումը։
Եւ ամենակարեւորը՝ եթե մեր երրում այդքան միջոցներ կան, ապա ինչու են կտրել վիրավոր զինվորերի պետպատվերով բուժօգնությունը՝ պատճառաբանելով, թե բյուջեում փող չկա:
Իշխանությունը պարզապես ծաղրում է ժողովրդին, չկա ոչինչ, փոխարենը փորձում է տեսարաններով կերակրել:

Անի Սահակյան

դիտվել է 1795 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am