Սաուդյան Արաբիան մերժել է Քաթարին
Al Arabiya-ն գրում է ,որ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեղադրանքով Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո դրանք վերականգնելու նախապայմանների և պահանջների հարցով բանակցություններ չեն լինի, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյր: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Քաթարը և չորս արաբական երկիրը, որոնք պաշտոնական Դոհային պահանջներ են առաջադրել, պետք է բանակցությունների սեղանի առջեւ նստեն և համաձայնության գան:
